Ռուսական «Պալաչ» կայքը կազմել է ննջասենյակի համար նախատեսված երեք լավագույն հեռուստացույցների ընտրանին, որոնք գնելը բավական շահավետ է։
Ցանկը բացում է TCL 50P637-ը, որի գինը 28,500 ռուբլի է (մոտ 295 դոլար)։ Այն առաջարկում է 50 դյույմանոց LED էկրան՝ բարակ շրջանակներով, 4K լուծաչափով և HDR10-ի աջակցությամբ: Հեռուստացույցն ունի Micro Dimming, Dynamic Color Enhancement գործառույթների աջակցություն, ինչպես նաև AiPQ 2.0՝ պատկերի օպտիմալացման համար, ստերեո բարձրախոսներ՝ 20 Վտ հզորությամբ Dolby Atmos-ի և Google TV OS-ի աջակցությամբ Google Play խանութից, Chromecast-ի և Google Assistant-ի աջակցություն:
Երկրորդ տեղում Tuvio 4K Ultra HD QLED 50 Frameless-ն է՝ 37,100 ռուբլի գնով (մոտ 385 դոլար)։ Հեռուստացույցն ունի 50 դյույմանոց QLED էկրան՝ բարակ շրջանակներով, 4K UHD լուծաչափով և 300 նիտ պայծառությամբ: Ի թիվս այլ բաների, կան 20 Վտ հզորությամբ ստերեո բարձրախոսներ՝ Dolby Digital Plus-ի աջակցությամբ, նախապես տեղադրված YaOS օպերացիոն համակարգ՝ Alice-ի միջոցով ձայնային կառավարման և կատալոգից կամ արտաքին կրիչներից հավելվածների տեղադրման աջակցությամբ:
Ցանկը եզրափակում է Xiaomi TV Q2 50-ը, որի գինն սկսվում է 38,900 ռուբլուց (մոտ 403 դոլար)։ այն առաջարկում է 50 դյույմանոց QLED էկրան՝ 4K լուծաչափով, 1 միլիարդ գույներով, HDR10 աջակցությամբ, MEMC աջակցությամբ և 500 նիտ պայծառությամբ, ինչպես նաև 30 Վտ հզորությամբ ստերեո բարձրախոսներով՝ Dolby Atmos և DTS-HD-ի աջակցությամբ: Սարքն աշխատում է Android TV օպերացիոն համակարգով՝ Google-ի ծառայությունների աջակցությամբ։
month
week
day