Լեհական MAB Robotics ընկերությունը ցուցադրել է իր Honey Badger նոր ռոբոտի հնարավորությունները․ չորքոտանի ռոբոտը քայլում է լողավազանի հատակով, տեղեկացնում է TechChrunch-ը։
Տեսանյութում երևում է, թե որքան հուսալի է ռոբոտի դիզայնը և որքան դինամիկ: Ըստ մշակողների՝ Honey Badger-ը, որն ի սկզբանե նախատեսված է եղել ցամաքային գործողությունների համար, օգտակար կլինի աղետի վայրերում տուժածներին որոնելու և փրկելու առաքելություններում:
«Ստորջրյա տեղանքով տեղաշարժվել կարողացող համակարգերի մշակումը հետաքրքիր ճամփորդություն է, և ես ոգևորված եմ այն պոտենցիալ ազդեցությամբ, որը կարող է ունենալ այս աշխատանքը ջրհեղեղի ենթարկված տարածքներում վերահսկման և սպասարկման ծառայությունների վրա»,- ասել է MAB Robotics-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Յակուբ Բարտոշեկը:
Տուժածներին որոնելն ու նրանց փրկելը ինքնավար ռոբոտային համակարգերի առջև ծառացած ամենակարևոր խնդիրներից է։ Դրանց օգտագործումը վերացնում է մարդու կողմից բնական և տեխնածին աղետների վայրերում պոտենցիալ վտանգավոր տարածքներ այցելելու անհրաժեշտությունը:
month
week
day