Xiaomi-ն ներկայացրել է իր նոր խելացի ժամացույցը՝ Xiaomi Watch H1 E-ն, որի հիմնական առանձնահատկությունը օգտատիրոջ արյան ճնշումը չափելու հնարավորությունն է։
Xiaomi Watch H1 E-ն, որը չինական կարգավորիչի կողմից գրանցված է որպես երկրորդ դասի բժշկական սարք, արյան ճնշումը չափում է գոտիում տեղադրված փոքր մանժետի շնորհիվ։
Արյան ճնշումը չափելու համար սարքն օգտատերերին նաև պարբերաբար ուղարկում է հիշեցումներ: Արյան ճնշումը չափելուց հետո սարքը կարող է նաև բարձրաձայն կարդալ ստացված տվյալները՝ համապատասխան ռեժիմն ակտիվացնելու դեպքում։
Ժամացույցն ունի 1,43 դյույմանոց AMOLED էկրան (466 x 466 պիքսել), 500 մԱ/ժ մարտկոց և մշտադիտարկում է առողջական բազմաթիվ պարամետրեր, ինչպիսիք են սրտի հաճախությունը, արյան մեջ թթվածնի մակարդակը, մաշկի ջերմաստիճանը, քունը, սթրեսի մակարդակը, շնչառությունը և այլն:
Խելացի ժամացույցն ունի ավելի քան 100 սպորտային ռեժիմի, Bluetooth-ի միջոցով զանգեր կատարելու, NFC-ի, GPS-ի, ջրային պաշտպանության (IP68) աջակցություն։ Առանց վերալիցքավորման մարտկոցը «նորմալ» ռեժիմում աշխատում է 9 օր։
Ժամացույցն արդեն վաճառքում է և արժե 269 դոլար։

month
week
day