Հայաստանը եւ Բելգիան ընդլայնում են համագործակցության հորիզոնները ԱԲ եւ նորարարությունների ոլորտում

8 հոկտեմբերի, 2024  13:01

Բելգիական շատ ընկերություններ տեղեկություն չունեն Հայաստանի մասին որպես տեխնոլոգիական հաբի, IT դերակատարի։ Այս մասին NEWS.am Tech-ի հետ զրույցում ասել է Հայաստանում Բելգիայի դեսպան Էրիկ դը Մույնիկը AI9 Startup Campus միջոցառման ընթացքում, որը կազմակերպել է Հայաստանում Բելգիայի դեսպանությունը՝ նպատակ ունենալով ամրապնդել երկու երկրների միջեւ կապերը նորարարությունների, տեխնոլոգիաների եւ արհեստական բանականության (ԱԲ) ոլորտներում։

20241007_190443.jpg (94 KB)

Հանդիպմանը ներկա էին Հայաստանի եւ Բելգիայի առաջատար ընկերությունների եւ սթարտապերի ներկայացուցիչները, որպեսզի քննարկեն համատեղ նախագծերի հեռանկարներն այնպիսի ոլորտներում, ինչպիսին են առողջապահությունը, կիբեռանվտանգությունը եւ կրթությունը։ Միջոցառումը գրավել է մասնագետների լայն շրջանակի ուշադրությունը եւ դարձել կարեւոր քայլ երկկողմ համագործակցության նոր ձեւաչափերի ստեղծման ճանապարհին։

«Իմ դերը՝ որպես դեսպանի, այն է, որպեսզի, չլինելով IT փորձագետ, միավորեմ Հայաստանի եւ Բելգիայի IT էկոհամակարգերը, գտնեմ հայկական ընկերությունների համար գործընկերներ Բելգիայում, որպեսզի հասկանանք, թե ինչպես կարող են նրանք լրացնել միմյանց։ Օրինակ, այսօր ցերեկը ես այցելել եմ քաղցկեղի ախտորոշման լաբորատորիա, եւ մեզ մոտ Բելգիայում կան հետազոտություններ արհեստական բանականության ոլորտում՝ քաղցկեղի, մասնավորապես կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման բարելավման համար։ Ես կարծում եմ, որ մենք կարող ենք գործըկերություն հաստատել Հայաստանի նման լաբորատորիայի կամ հետազոտական կենտրոնի եւ Բելգիայի հետազոտական կենտրոնի, ինչպես նաեւ ընկերությունների միջեւ, որպեսզի մշակվեն նման լուծումներ Հայաստանի համար։ Եվ ես հավատում եմ, որ նորարարությունների առաջմղման համար անհրաժեշտ է գործընկերություն հետազոտական կենտրոնների, ակադեմիաների, արդյունաբերության եւ մասնավոր հատվածի միջեւ»,- նշել է Էրիկ դը Մույնիկը։

aaaa.jpg (274 KB)

Հարցին, թե որն է բելգիական եւ հայկական նորարարական համակարգերի միջեւ համագործակցության հաստատման դժվարությունը, դիվանագետը նշել է.

«Չիմացությունը։ Խնդիրներն ու դժվարություններն անտեսե՞լը։ Ոչ, բայց, ինչպես արդեն ասացի, իմ դերը օգնելն է քարտեզի վրա Հայաստանը նկատելի դարձնելուն։ Բելգիական շատ ընկերություններ տեղեկություն չունեն Հայաստանի մասին որպես տեխնոլոգիական հաբի, IT դերակատարի։ Եվ այս երեկոյի ու մեծ պատվիրակության Հայաստան այցի նպատակն այն է, որպեսզի նրանց ցույց տրվի, որ այս երկրում մի ինչ-որ կարեւոր բան է տեղի ունենում»։

Հայ-բելգիական առեւտրային պալատի նախագահ Վալերի Սաֆարյանի  խոսքով՝ հայկական ընկերությունների համար համագործակցությունը Բելգիայի հետ հասանելի է դարձնում եվրոպական շուկան եւ տեխնոլոգիաները, հատկապես կիբեռանվտանգության եւ տվյալների պաշտպանության ոլորտում.

«Հայաստանը հսկայական պոտենցիալ ունի, եւ մենք ուրախ ենք տեսնել, թե ինչպես է երկիրը դառնում ավելի նշանակալի IT-հաբ»։

20241007_195913(0).jpg (100 KB)

Սաֆարյանը նաեւ ընդգծել է, որ հայ-բելգիական առեւտրային պալատը գոյություն ունի արդեն ավելի քան 20 տարի եւ կազմակերպել է ավելի քան 200 ընկերությունների այցը Հայաստան։ Սակայն, ինչպես նշել է Սաֆարյանը, սա առաջին դեպքն է, երբ պատվիրակությունը կենտրոնացել է IT-հատվածի վրա։ Նրա խոսքով՝ «այս առաքելությունը հնարավոր է դարձել շնորհիվ վերջերս բացված Բելգիայի դեսպանության, որն աջակցել է մեր նախագծին եւ օգնել ընդլայնել շփումների մեր ցանցը։ Մենք կարծում ենք, որ նման իրադարձությունները, ինչպես WCIT համաժողովը, ճիշտ պլատֆորմ են ստեղծում համագործակցություն սկսելու համար»։

20241007_195935.jpg (107 KB)

Միջոցառմանը ելույթ ունեցան անվանի բելգիացի փորձագետներ Բադր Բուսաբաթը (ԱԲ էթիկայի փորձագետ), Բենուա Մակը (TRAIL-TRusted AI Labs), Սեբաստիան դը Ալեն (Field Al), Իբրահիմ Ուասարին (MolenGeek), Ակսել Յագին (Exatech), Ագնես Ֆլեմալը (WSL), Բարթ Սիմոնսը (ZetesConfidens) եւ Էրիկ Վինսը (Pluritech)։

Բուսաբաթը ընդգծեց ԱԲ էթնիկ չափորոշիչների կարեւորությունը, Մակը աջակցեց թեմային՝ քննարկելով սոցիալական եւ տնտեսական ասպեկտները։ Գեւերսը եւ դը Ալեն ներկայացրին ԱԲ տեխնոլոգիաները քաղցկեղի վաղ ախտորոշման համար, իսկ Ուասարին պատմեց ծրագրավորում սովորելու պլատֆորմի մասին։ Յագին եւ Ֆլեմալը խոսեցին կրթական նախաձեռնությունների, իսկ Սիմոնսը եւ Վինսը՝ կիբեռանվտանգության ոլորտում համագործակցության մասին։

cccc.jpg (330 KB)

Կարեւոր է նշել, որ Հայաստանն արդեն ներկայացել է որպես նշանակալի IT-հաբ, եւ Բելգիայի հետ գործընկերության շնորհիվ այն կկարողանա ամրացնել իր դիրքերը միջազգային ասպարեզում։ Միջոցառումը, որը կազմակերպել էր Հայաստանում Բելգիայի դեսպանությունը, ցուցադրեց երկկողմ հարաբերությունների զարգացման նշանակալիությունը տեխնոլոգիաների եւ նորարարությունների ոլորտում, եւ ցույց տվեց, որ Հայաստանը, որը շարունակում է ամրացնել դիրքերը որպես տեխնոլոգիական կենտրոն, ունի նկատելի խաղացող դառնալու բոլոր հնարավորությունները միջազգային ասպարեզում, իսկ Բելգիայի հետ գործընկերությունը միայն կարագացնի այդ գործընթացը։

 


 
 
 
 
  • Archive