Xiaomi-ն ներկայացրել է ատամի խոզանակ, որն առանց վերալիցքավորման աշխատում է 6 ամիս և արժե $17

26 սեպտեմբերի, 2024  21:45

Xiaomi-ն ներկայացրել է ատամի էլեկտրական խոզանակ՝ Mijia Sonic Sweep-ը, որը Xiaomi Youpin առցանց խանութում հասանելի է 17 դոլարով նախնական պատվերի դեպքում: Վաճառքի մեկնարկից հետո գինը կբարձրանա մինչև $28:

Ատամի խոզանակն ունի ձայնային մաքրման տեխնոլոգիա, իսկ խոզանակները շարժվում են տարբեր անկյուններով՝ դժվար հասանելի վայրերը մաքրելու համար: Սարքն առաջարկում է մաքրման երեք ռեժիմ՝ նուրբ, ստանդարտ և խորը մաքրում:

Նոր արտադրանքն ունի լուսային ցուցիչ, որը հուշում է, թե մաքրման որ գոտիներն են բաց թողնվել և օգնում է մաքրել բոլոր հատվածները երկու րոպեի ընթացքում: Եթե ցուցիչի լույսը նարնջագույն է դառնում, ապա կան հատվածներ, որոնք չեն մաքրվել, ինչը թույլ է տալիս արագ շտկել դա, իսկ սպիտակ լույսը նշանակում է, որ ատամներն մանրակրկիտ մաքրվել են։

Խոզանակն ունի IPX8 պաշտպանություն, լիցքավորվում է USB-C-ի միջոցով, իսկ առանց վերալիցքավորման, ըստ ընկերության, ամենօրյա օգտագործման դեպքում այն աշխատում է մինչև 180 օր:

Mijia Sonic Sweep.jpg (72 KB)

 


 
 
 
 
  • Archive