Ներկայացվել է StartV Ring 2 խելացի մատանին․ այն վերահսկում է արյան մեջ շաքարի մակարդակը և այլ ցուցանիշներ

26 սեպտեմբերի, 2024  14:02

DreamSmart ընկերությունը (ապրանքանիշը՝ Meizu) Չինաստանում ներկայացրել է Meizu StartV Ring 2 խելացի մատանին, որը հնարավորություն է տալիս վերահսկել առողջության հիմնական ցուցանիշները և գնահատել հիպերգլիկեմիայի ռիսկը՝ 80% ճշգրտությամբ որոշելով արյան մեջ գլյուկոզայի մակարդակը: Այս գործառույթը հատկապես օգտակար կլինի շաքարային դիաբետ ունեցողների համար։

Meizu StartV Ring 2-ն վերահսկում է արյան ճնշումը, չափում է մարմնի ջերմաստիճանը և արյան մեջ թթվածնի մակարդակը, վերահսկում քնի որակը, առաջարկներ անում այն բարելավելու համար, ինչպես նաև վերահսկում է սրտի զարկերը, ներառյալ ֆիզիկական ակտիվության ժամանակ:

Բացի դրանից՝ խելացի մատանին հեշտացնում է DreamSmart սարքերի փոխազդեցության գործընթացը StarV Air 2 խելացի ակնոցի և նոր Meizu Lucky 08 սմարթֆոնի կառավարման հնարավորության շնորհիվ։

Meizu StartV Ring 2 խելացի մատանին թողարկվում է սև գույնով և արժե 1299 յուան ​​(մոտ 185 դոլար): Վաղ փուլի գնորդների համար սարքի գինը կկազմի 1099 յուան ​​(մոտ 156 դոլար):

StartV Ring 2 - 2 .jpg (272 KB)


 
  • #ԳործԿա

  • Most read

month

week

day

 
 
 
 
  • Archive