Huawei-ը ներկայացրել է Watch D2 նոր խելացի ժամացույցը, որը չափում է արյան ճնշումը

20 սեպտեմբերի, 2024  12:02

Huawei-ը ներկայացրել է Watch D2 խելացի ժամացույցը միջազգային շուկայի համար, որը Watch D-ից հետո շարքի շարունակությունն է: Այս ժամացույցը եզակի է նրանով, որ կարող է շարունակաբար չափել արյան ճնշումը՝ առանց լրացուցիչ սարքավորումների կամ վերակարգավորման անհրաժեշտության:

Huawei Watch D2-ի հիմնական առանձնահատկությունը արյան ճնշումը շուրջօրյա վերահսկելու հնարավորությունն է։ Բացի դրանից՝ ժամացույցը հետևում է առողջության ութ հիմնական ցուցանիշներին, ներառյալ սթրեսի մակարդակին և քնի որակին: 

huawei-watch-d-2-kv_large.png (301 KB)

Նոր ժամացույցը հագեցած է մեծ 1,82 դյույմանոց AMOLED էկրանով և ունի մարզման ավելի քան 80 ռեժիմի աջակցություն, ինչպես նաև ավտոմատ ճանաչում է վեց տեսակի գործողության: Ներկառուցված GPS-ը և Huawei-ի վերջին TruSense սենսորը հնարավորություն են տալիս Watch D2-ին ավելի ճշգրիտ չափումներ կատարել:

Բացի դրանից՝ ժամացույցը կարող է վերահսկել մաշկի ջերմաստիճանը և գրանցել էլեկտրասրտագրությունը (ԷՍԳ)՝ դարձնելով այն օգտագործողի առողջության մասին հոգ տանելու ֆունկցիոնալ օգնական:

Սարքը ներկայացված է երկու դասական գույնով՝ սև և ոսկեգույն։ Իսկ պաշտոնական կայքում այն ​​վաճառվում է 349,99 ֆունտ ստեռլինգով (մոտ 466 դոլար):


 
  • #ԳործԿա

  • Most read

month

week

day

 
 
 
 
  • Archive