Ի՞նչ է պետք անել, եթե որոշել եք վաճառել ձեր սմարթֆոնը, ինչպե՞ս այն պատրաստել վաճառքի։ Zecurion վերլուծական կենտրոնի ղեկավար Վլադիմիր Ուլյանովը «Մոսկվա 24»-ին հետ զրույցում ներկայացրել է մի քանի օգտակար խորհուրդ։
Մասնավորապես, նա նշել է, որ նախքան անձնական սմարթֆոնը վաճառելը պետք է դուրս գալ բոլոր օգտահաշիվներից և ջնջել բոլոր տվյալները սարքից:
Նա հիշեցրել է, որ սմարթֆոնը կարող է պարունակել կարևոր ֆայլեր, գաղտնի գրառումներ և վտանգող լուսանկարներ, ուստի կարևոր է ամբողջ տեղեկությունը փոխանցել այլ սարքի, որպեսզի տվյալները հասանելի չդառնան երրորդ անձանց։
Փորձագետի կարծիքով՝ լավագույն տարբերակը կլինի այն, որ բոլոր կարևոր տվյալներն այլ սարք տեղափոխելուց հետո սարքը բերել գործարանային վիճակի։
Բացի դրանից՝ վաճառքից առաջ կարևոր է համոզվել, որ սմարթֆոնում SIM քարտ չի մնացել։
«Չպետք չէ փոխանցեք SIM քարտը սարքի հետ միասին, քանի որ ձեր անձնական օգտահաշիվները կարող են կապված լինել դրա հետ: Այն պետք է հանել սարքից»,- ասել է Ուլյանովը։
Telecom Daily-ի գործադիր տնօրեն Դենիս Կուսկովն ավելի վաղ ասել էր, որ մեկ ուրիշից սարք գնելուց առաջ կարևոր է այն ուղարկել սպասարկման կենտրոն՝ ստուգման: Նա նշել էր, որ օգտագործված սարքերը կարող են արագ փչանալ, ուստի կարևոր է գնահատել, թե ինչ վիճակում են դրանք:






