Samsung-ը հոկտեմբերին կթողարկի Galaxy Tab S10+ և Ultra պլանշետներն ու Galaxy Z Fold 6 Slim և Galaxy w25-ը սմարթֆոնները

23 հուլիսի, 2024  13:01

Ինսայդեր Ice Universe-ը տեղեկացրել է, որ Samsung-ի աշնանային շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերին և որոշ մանրամասներ է հայտնել միջոցառման մասին, որի ժամանակ, ինչպես ակնկալվում է, մի շարք նոր սարքեր կներկայացվեն։

Ինսայդերի տվյալներով՝ աշնանային միջոցառման ժամանակ կներկայացվեն Galaxy Tab S10+ և Ultra պլանշետները, ինչպես նաև Galaxy Z Fold 6 Slim (Հարավային Կորեա) և Galaxy w25 (Չինաստան) ծալովի սմարթֆոնները։

Այս սարքերի մասին մանրամասները կհրապարակվեն շնորհանդեսին նախորդող օրերին։

Ավելի վաղ Ice Universe-ը մանրամասներ էր ներկայացրել iPhone 17 սմարթֆոնների ողջ շարքի տեխնիկական պարամետրերի մասին, այդ թվում՝ ամբողջովին նոր Slim մոդելի։

Ice Universe-ը համարվում է վստահելի աղբյուր։ Նա առաջինն էր, որ ճշգրիտ կանխատեսել էր ջրվեժի էկրանով սմարթֆոնների նոր միտման, iPhone X-ի էկրան կտրվածքի, iPhone 14-ի նոր դիզայնի և Samsung-ի 200 մեգապիքսել պատկերի սենսորի մասին: Նոր ապրանքների մասին բացառիկ տեղեկություններ նրան տրամադրում են հարավկորեական հսկայի հետազոտությունների և զարգացման բաժնի աղբյուրները։


 
 
 
 
  • Archive