Apple Watch Ultra խելացի ժամացույցը փրկել է տիրոջ կյանքը, որին ալիքները տարել էին Ավստրալական Բայրոնի ծոցի խորքերը, հայտնում է ABC News-ը։
Ռիկ Շիրմանը բոդիսերֆինգով է զբաղվում, ընդորում՝ առանց աջակցող սարքերի, որոնց շնորհիվ կկարողանարչ ջրի երեսին մնալ։ Հերթական մարզումներից մեկի ժամանակ եղանակը վատացել է, ինչի պատճառով Ռիկը հայտնվել է ծանր իրավիճակում՝ նրան մի քանի անգամ ծածկել են ալիքները, ինչից հետո նրա մոտ ջղաձգություն է սկսվել։ Մարզիկը որոշել է տրվել հոսանքին, սակայն շուտով հասկացել է, որ ափից շատ հեռու է գնացել և չի կարող ինքնուրույն վերադառնալ։
Քսան րոպե անց Ռիկը հասկացել է, որ օգնության կարիք ունի: Նա իր բջջային հեռախոսին միացված Apple Watch Ultra-ում ակտիվացրել է արտակարգ իրավիճակում հայտնվելու դեպքում օգնություն կանչելու գործառույթը: Դա նրան կապի մեջ է պահել Ավստրալիայի փրկարար ծառայությունների հետ մոտ մեկ ժամ, մինչև օգնության հասնելը։
Երբ փրկարարները գտել են Ռիկին, նրանք օգտագործել են ճոպաններով ուղղաթիռ՝ նրան ափ բերելու համար։ Փրկարարներն ասել են, որ Apple Watch խելացի ժամացույցները «փոխել են խաղի կանոնները», քանզի առանց այդպիսի սարքերի՝ բաց ծովում փրկարարները կարող են օգնության հասնել տասնյակ ժամեր կամ նույնիսկ օրեր անց:
month
week
day