«Ազնավուր» գերհամակարգչի ռեսուրսներից հնարավոր կլինի ավճար օգտվել․ ովքե՞ր կարող են դիմել

18 հուլիսի, 2024  12:58

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ` ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմանդրամը ազդարարում են «Ինժեներական քաղաքում» տեղակայված «Ազնավուր» գերհամակարգչի ռեսուրսներից ավճար օգտվելու հնարավորություն՝ 2024-ի ընթացքում:

«Ազնավուր» գերհամակարգիչն ունի 24,480 միջուկ և 39 ՏԲ օպերատիվ հիշողություն, ինչը նրան թույլ է տալիս մշակել մեծածավալ տվյալներ և կատարել բարդ հաշվարկներ: Այն ունի 1,5 ՊԲ «հում» ունակությամբ տվյալների պահոց, ինչը թույլ է տալիս արդյունավետորեն պահպանել մեծաքանակ տվյալներ: Infiniband FDR միջմիացումն ապահովում է տվյալների արագ փոխանցում հանգույցների միջև:

Ունենալով 861,7 Տֆլոպս/վ առավելագույն տեսական արտադրողականություն՝ «Ազնավուր» գերհամակարգիչը բացառիկ գործիք է հետազոտությունների և մշակումների համար բնագիտության, երկրագիտության, ֆիզիկայի, ճարտարագիտության, տվյալագիտության, համակարգչային գիտության, արվեստի և ստեղծարար տեխնոլոգիաների ուղղություններով և ոչ միայն։

Հետազոտական ինստիտուտները, կրթական հաստատությունները, բարձր արտադրողականության հաշվարկների ու մեծ տվյալների վերլուծության հետ աշխատող ընկերությունները, տեխնոլոգիաների հետ առնչվող կազմակերպություններն այս նախաձեռնության շնորհիվ կարող են իրենց նախագծերը և հետազոտությունները նոր մակարդակի բարձրացնել։

Հայտագրման համար անհրաժեշտ է անցնել անցնել հղումով։

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք կապ հաստատել [email protected] էլ․ փոստի հասցեով։


 
 
 
 
  • Արխիվ