Ամենաթանկն արժե $56,600․ Caviar-ը ներկայացրել է Galaxy Z Fold6 բացառիկ սմարթֆոններ

18 հուլիսի, 2024  10:31

Շքեղ դասի բացառիկ սարքեր և աքսեսուարներ արտադրող ռուսական Caviar ընկերությունը ներկայացրել է Corona հավաքածուն, որի շրջանակում արդեն պրեմիում դասի սմարթֆոն Samsung Galaxy Z Fold6-ը բարձրացել է նոր բարձունքների՝ ստանալով էկզոտիկ նյութերից պատրաստված բարդ դիզայն և հարդարում։ Այս աշնանը Corona հավաքածուն կհամալրվի նաև Apple iPhone 16 Pro և iPhone 16 Pro Max սմարթֆոններով՝ նմանատիպ ոճով։

Caviar-ի թագի տեսքով լոգոն դարձել է նոր հավաքածուի դիզայնի կենտրոնական տարրը։ Ընդհանուր առմամբ, դիզայնը ստեղծվել է շվեյցարական ժամացույցների արդյունաբերության ոգեշնչման ալիքի վրա: Այստեղ դիզայնում նմանություն կա մետաղական ապարանջանների տարրերի հետ, ինչպես նաև Rolex մոդելներում օգտագործվող ժամացույցների շերտավոր շրջանակների։

caviar corona collection  - 2.jpg (110 KB)

Ոգեշնչման մեկ այլ աղբյուր են դարձել պրեմիում դասի զբոսանավերը: Կորպուսի դիզայնի սահուն գծերն ասես նմանվեն զբոսանավի դիմացի հատվածի և տախտակամածի էլեգանտ ուրվագծերին:

Corona շարքի սմարթֆոնների զարդարման համար կիրառվել է գնորդների շրջանում մեծ ժողովրդականություն վայելող սև և ոսկեգույն գույները։ Սմարթֆոնի կորպուսը զարդարված է ավիացիոն տիտանից՝ փայլատ սև PVD ծածկույթվ, կոկորդիլոսի սև կաշվով և 24 կարատանոց ոսկուց: Առաջատար Z Fold6 Golden Edge-ի կորպուսը պատրաստված է տիտանից՝ 18 կարատանոց ոսկու տարրերով:  

caviar corona collection - 3.jpg (216 KB)

Caviar-ը պոտենցիալ գնորդներին առաջարկում է Samsung Galaxy Z Fold6 ծալովի սմարթֆոնի դիզայնի մի քանի տարբերակներ։ Ամենամատչելի Nautilus մոդելի գինն սկսվում է 7250 դոլարից, մինչդեռ առաջատար Golden Edge-ի համար պետք է վճարել առնվազն 56,622 դոլար։

Չնայած այն հանգամանքին, որ Apple-ը նոր սմարթֆոններ կթողարկի միայն աշնանը, Caviar-ն արդեն ընդունում է iPhone 16 Pro-ի և iPhone 16 Pro Max-ի նախնական պատվերները, որոնք նույնպես Corona հավաքածուի մաս են կազմում։ Նոր iPhone-ների գինը կսկսվի մոտ 6630 դոլարից։

 caviar corona collection - 4.jpg (65 KB)


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ