Microsoft Surface-ի ո՞ր սարքերը կարող են թողարկվել մոտ ապագայում, եւ ի՞նչ գիտենք դրանց մասին

24 սեպտեմբերի, 2022  11:39

Surface Pro 9 պլանշետը եւ Surface Laptop 5 նոութբուքը, ըստ ամենայնի, պաշտոնապես կներկայացվեն Microsoft-ի հոկտեմբերի 12-ի պրեզենտացիայի ընթացքում։ Իսկ Surface Go 4-ի ներկայացմանը, դատելով առկա տվյալներից, պետք չէ սպասել այդ միջոցառմանը, իսկ նոութբուքի թողարկումը դժվար թե տեղի ունենա մինչև 2023-ը։

Ի՞նչ գիտենք այս սարքերի մասին։ 

Microsoft Surface Pro 9

Ցանցում շատ քիչ տեղեկություններ կան նոր սարքի եւ դրա հնարավոր բնութագրերի մասին։ Առայժմ միայն կարելի ենթադրություններ անել դրանց մասին։  

Ենթադրվում է, որ Microsoft-ը կթողարկի պլանշետների երեք տարբերակ՝ Intel եւ Qualcomm պրոցեսորներով եւ հետեւյալ բնութագրերով՝

  • Intel Core i7-1255U՝ 8 միջուկային, 12 հոսքուղի, տակտային հաճախականություն մինչեւ 4,7 ԳՀց, Iris Xe 1,25 ԳՀց գրաֆիկա, TDP 15-55 Վտ, Intel Alder Lake
  • Intel Core i5-1235U՝ 8-միջուկային, 12- հոսքուղի, տակտային հաճախականություն մինչեւ 4,4 ԳՀց, Iris Xe 1,2 ԳՀց գրաֆիկա, TDP 15-55 Վտ, Intel Alder Lake
  • Microsoft SQ3՝ Qualcomm Snapdragon 8cx Gen 3-ի հիման վրա։

Մասնագետներն ակնկալում են, որ Intel-ի պրոցեսորների վրա հիմնված մեկմիջուկային մոդելների արտադրողականությունը մոտ 12-22 տոկոսով բարձր կլինի, քան Surface Pro 8-ը: SQ3-ի մասին քիչ բան է հայտնի, սակայն Qualcomm-ը պնդում է, որ Snapdragon 8cx Gen 3-ը 85 տոկոսով ավելի արագ է, քան Gen 2-ը:

Surface-Pro-8

Ըստ լուրերի՝ մոդելները կունենան 13,5 դյույմանոց էկրան եւ կաջակցեն մինչեւ 16 ԳԲ օպերատիվ հիշողություն։ Կրիչները, ըստ ամենայնի, կլինեն 256 ԳԲ-ից մինչեւ 1 ՏԲ:

Սպասվում է, որ Microsoft Surface Pro 9-ի գինն ԱՄՆ-ում կսկսվի 1299 դոլարից (i5 մոդելը՝ 8 ԳԲ օպերատիվ հիշողությամբ եւ 256 ԳԲ SSD-ով): Սարքի ճշգրիտ գինը, ամենայն հավանականությամբ, կհայտարարվի հոկտեմբերին կայանալիք միջոցառման ժամանակ։

Microsoft Surface Laptop 5

Microsoft-ը մտադիր է թողարկել  իր Surface Laptop 5 շարքը, որը կներառի 13,5 եւ 15 դյույմանոց մոդելներ, որոնք կունենան 12-րդ սերնդի Intel Core պրոցեսորներ (Core i5-1235U կամ i7-1255U) եւ AMD Ryzen 6000:

Microsoft-Surface-Laptop-5

Մասնագետներն ակնկալում են, որ 13,5 դյույմանոց մոդելների գինը կսկսվի 1200 եվրոյից (1170 դոլար), մինչդեռ 15 դյույմանոց մոդելներինը՝ 1500 եվրոյից (1463 դոլար) եւ ավելի:

Microsoft Surface Go 4

Նոր Surface Go պլանշետում կարող է օգտագործվել հաջորդ սերնդի ARM պրոցեսորը: Առնվազն շատ օգտվողներ գոհ կլինեն նման լուծումից: Այնուամենայնիվ, հնարավոր է, որ Microsoft-ը կանգ առնի 12-րդ սերնդի Alder Lake եւ 13-րդ սերնդի Raptor Lake պրոցեսորների վրա:

Surface-Go-3

Ակնկալվում է, որ սարքը կլինի նաեւ Surface Go 3-ից ավելի բարակ, իսկ 1920x1080 PixelSense (LCD) էկրանը դժվար թե փոխվի:

Ինչ վերաբերում է գնին, ապա Surface Go 2-ը եւ 3-ն արժեն մոտ 399,99 դոլար, իսկ նոր մոդելը, հավանաբար, ավելի թանկ կլինի:


 
 
 
 
  • Արխիվ