2024-ի լավագույն սմարթֆոնները, որոնք ԱԲ գործառույթներ ունեն

10 հունիսի, 2024  14:33

Արհեստական բանականության (ԱԲ) գործառույթներ ունեցող սմարթֆոնները 2024-ին շարունակում են ավելի տարածված դառնալ, և հաճախ կարող է դժվար լինել պարզել, թե որ սարքերն են հաջողության հասնում այս ոլորտում: Gadget Bridge-ը կազմել է ԱԲ գործառույթներով լավագույն սմարթֆոնների վարկանիշը։

1. Samsung Galaxy S24

Samsung Galaxy S24 շարքը գլխավորել է ցուցակը՝ շնորհիվ իր լայնածավալ ԱԲ գործառույթների.

  • Խոսակցության թարգմանություն իրական ժամանակում,
  • Ձայնի հիման վրա կարճ նշումների ստեղծում,
  • Լուսանկարների և տեսանյութերի խմբագրում:

Galaxy AI-ի անվճար տարբերակները հասանելի կլինեն մինչև 2025-ի վերջ, որից հետո Samsung-ը նախատեսում է ներդնել ԱԲ ծառայությունների բաժանորդագրության իր մոդելը։

2. Google Pixel 8

Google Pixel 8 հեռախոսների շարքը հայտնվել է ցուցակում՝ շնորհիվ հետևյալ հատկանիշների.

  • Աուդիոյի վերածումը տեքստի իրական ժամանակում,
  • Circle to Search գործառույթ, որն առաջին անգամ ցուցադրվել է Galaxy S24 սերիայի վրա, այժմ հասանելի է Pixel 8 սմարթֆոններում:

3. Xiaomi 14

Xiaomi 14 Ultra-ն առանձնացրել են պատկերի ներկառուցված իր գեներատորի համար, որը թույլ է տալիս ստեղծել և խմբագրել տեսողական բովանդակություն՝ օգտագործելով ԱԲ:

4. OnePlus 12

OnePlus 12-ն ունի լուսանկարների խմբագրման ԱԲ տարբերակ, որը հեշտացնում է լուսանկարների որակի բարելավման և տարբեր էֆեկտների ավելացման գործընթացը։

5. Vivo X Fold3 Pro

Vivo X Fold3 Pro-ն ինտեգրված է Google Gemini AI-ի հետ և ունի AI Note Assist, որն ամփոփում է տեքստային նշումները և դրանք ներկայացնում կետերով։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ