Nothing Phone (2a) Special Edition․ հայտնի սմարթֆոնի էլ ավելի արտասովոր տարբերակ է թողարկվել (լուսանկար)

30 մայիսի, 2024  17:31

Nothing ընկերությունը, որը հայտնի է դիզայնի իր ոչ ավանդական մոտեցումներով,  ներկայացրել իր Phone-ի (2a) սմարթֆոնի նոր տարբերակը, որը համարվում էր շուկայում ամենաարտասովոր հեռախոսներից մեկը: Թարմացված սարքն առանձնանում է վառ գունային շեշտադրումներով, որոնք այն էլ ավելի յուրօրինակ և հետաքրքիր են դարձնում:

Յուրահատուկ դիզայն

Nothing Phone (2a) Special Edition-ում ընկերությունը որոշել է օգտագործել երեք հիմնական գույների համադրությունը՝ կարմիր, կապույտ և դեղին: Այս գույները նախկինում օգտագործվել են Nothing արտադրանքներում, բայց երբեք չեն կիրառվել միաժամանակ մեկ սմարթֆոնում: Նոր դիզայնի նպատակն է հղում անել նախկին խորհրդանշական դիզայնին՝ ստեղծելով սմարթֆոնի թարմ և ժամանակակից տեսք:

«Դրա ընդհանուր էսթետիկան վերաբերում է նախկին դիզայնի մեր որոշ հերոսներին՝ միաժամանակ ստեղծելով սմարթֆոնի նոր արտահայտություն, ֆունկցիոնալ սարքի վերածում արվեստի ապշեցուցիչ գործի»,- ասվում է ընկերության հայտարարությունում։

Nothing Phone (2a) Special Edition 1.jpg (122 KB)

Տեխնիկական բնութագրեր և գին

Nothing Phone (2a) Special Edition-ի բնութագրերը չեն տարբերվում հիմնական մոդելից: Սմարթֆոնն ունի 12 ԳԲ օպերատիվ և 256 ԳԲ ներկառուցված հիշողություն, Dimensity 7200 Pro պրոցեսոր, կրկնակի 50 ՄՊ տեսախցիկ և 32 ՄՊ դիմային տեսախցիկ։ Մարտկոցի հզորությունը 5000 մԱ/ժ է, և, ըստ արտադրողի, այն բավական է մինչև 29 ժամ տեսանյութեր դիտելու համար։ Էկրանը 6,7 դյույմանոց AMOLED է՝ 1300 նիտ առավելագույն պայծառությամբ և 120 Հց թարմացման հաճախությամբ:

Նորույթը կարելի է գնել ընկերության պաշտոնական կայքում 380 եվրոյով: Հարկ է նշել, որ սա սահմանափակ քանակով թողարկում է:

Nothing Phone (2a) Special Edition 2.jpg (108 KB)


 
 
 
 
  • Արխիվ