Մոսկովյան դպրոցներից մեկում այրվել է աշակերտի փաուերբանկը և շարքից հանել նաև սմարթֆոնը (տեսանյութ)

21 մայիսի, 2024  18:08

Մոսկվայի դպրոցներից մեկում այրվել է աշակերտի փաուերբանկը (արտաքին մարտկոց), բռնկման հետևանքով նաև շարքից դուրս է եկել նրա սմարթֆոնը։ Միջադեպի հետևանքով աշակերտներից ոչ ոք չի տուժել։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Moscow Live Telegram ալիքին։

Միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի Կոսինո-Ուխտոմսկի շրջանի թիվ 2036 դպրոցում ընդմիջման ժամանակ։ Ըստ աղբյուրի՝ X-charge 30,000 մԱ/ժ հզորությամբ արտաքին մարտկոցը վնասված է եղել և աշխատել է անկայուն կերպով, սակայն աշակերտը շարունակել է այն օգտագործել։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այրվել է ոչ միայն արտաքին մարտկոցը, այլև ուսանողի սմարթֆոնը։ Թե ինչ մակնիշի սարք է օգտագործել դպրոցականը, չի նշվում։ 30,000 մԱ/ժ հզորությամբ արտաքին մարտկոցը վաճառվում է տարբեր շուկաներում՝ մոտ 5000 ռուբլիով (մոտ 55 դոլար)։

Արտաքին մարտկոցի ծառայության ժամկետը տատանվում է կախված արտադրողից, սակայն միջին հաշվով սարքը նախատեսված է 200–300 լիցքավորման ցիկլի համար: Այնուամենայնիվ, կան ավելի դիմացկուն սարքեր, որոնք կարող են ծառայել ավելի քան 1000 լիցքավորման ցիկլ։ Արտաքին մարտկոցի կյանքը երկարացնելու համար խորհուրդ է տրվում այն ​​պահել զով վայրում՝ արևի ուղիղ ճառագայթներից հեռու, մոտ 20 աստիճան ջերմաստիճանում։

Թե ինչու են տարբեր սարքերի, այդ թվում՝ սմարթֆոնների մարտկոցները բռնկվում և ինչպես խուսափել դրանից, կարող եք կարդալ NEWS.am Tech-ի այս հոդվածում։


 
 
 
 
  • Արխիվ