Մետավերսում կանցկացվի Web3Souls հաքաթոնը. 3 հաղթող թիմերը կստանան 10,000 USDT-ի դրամական մրցանակներ

21 նոյեմբերի, 2022  21:19


2022 թ. նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 5-ը Մետավերսում կանցկացվի Web3Souls հաքաթոնը, որը նվիրված կլինի ապակենտրոնացված հասարակության (DeSoc) նախագծերին և մեկ վայրում կմիավորի Web3 ոլորտի ներդրողների, ծրագրավորողների և ստարտափների ներկայացուցիչների։ Հաղթող երեք թիմերը կստանան ընդհանուր 10,000 USDT-ի դրամական պարգևներ:

Social Discovery Ventures-ը, որը սոցիալական բացահայտումների ոլորտում ընկերությունների ամենամեծ խումբն է աշխարհում, այս հաքաթոնը կազմակերպում է Maff Ecosystem-ի ապագա հետազոտողների հետ համագործակցությամբ։

DeSoc-ը կարևոր միտում է Social Discovery Ventures-ի նոր արտադրանքի մշակման և Social Life 3.0-ի ստեղծման գործում: Ընկերությունը կարծում է, որ Web3-ը և մետավերսը ողջ աշխարհում մարդկանց թույլ կտան կառուցել թվային իրականության մեջ նոր տեսակի հարաբերություններ։ Այդ պատճառով ընկերությունը վերջերս 20 միլիոն դոլար է հատկացրել մետավերսում հաղորդակցվելու համար տեխնոլոգիաներ ստեղծելու նպատակով։

«Web3-ի շնորհիվ մարդիկ կարող են ստեղծել ապակենտրոնացված հասարակություն, որը կօգնի մեզ հաղթահարել էկոհամակարգի սահմանափակումները, որում մենք այժմ ապրում ենք», - ասել է Կ.Ջ. Դհալիվալը՝ Social Discovery Ventures-ի ռազմավարական զարգացման գծով տնօրենը:

Նրա խոսքով՝ խաղային մեխանիկան, Web3-ը, արհեստական ​​ինտելեկտը և մետավերսները ավելի ու ավելի մեծ կշիռ են ստանում հասարակության ձևավորման գործում և շուտով մեզ կառաջարկեն առցանց հաղորդակցության ավելի կատարյալ ձևեր։

Հեքըթոն ծրագիրը կներառի Web3 փորձագետների դասախոսություններ, հանդիպումներ, մրցույթներ, մրցանակներ և խնջույք մետավերսում: Մասնակիցները ձեռք կբերեն DeSoc հայեցակարգի հետ գործնական փորձ և լուծումներ կստեղծեն այնպիսի կատեգորիաներում, ինչպիսիք են`

  • Soulbound-թոքեններ (SBT)
  • Ֆինանսական ծառայություններ DeSoc-ում
  • Թվային նույնականացում
  • Դատական ​​համակարգը DeSoc-ում
  • Հեղինակություն, վարկանիշներ, մեխանիզմներ և դրանց հաշվարկման ալգորիթմներ
  • Web3 սոցցանցեր, DAO ինտեգրում

Առաջին տեղն զբաղեցնող թիմը կստանա 5000 USDT, երկրորդ տեղի հաղթողի համար նախատեսված է 3000 USDT, իսկ հաքաթոնում երրորդ տեղի համար՝ 2000 USDT: Յուրաքանչյուր մասնակից կստանա նաև հուշանվեր NFT-ներ:  


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ