Ճառագայթման մակարդակով 5 ամենավտանգավոր սմարթֆոնները

15 մայիսի, 2024  20:10

2G, 3G և 4G ցանցերից 5G-ին անցնելու դեպքում հաճախականությունների տիրույթն ավելացել է մինչև 80 ԳՀց: Սա որոշ փորձագետների մոտ անհանգստություն է առաջացնում ճառագայթման մակարդակի վերաբերյալ, որին ենթարկվում են ժամանակակից սմարթֆոններ օգտագործող մարդիկ: Յուրաքանչյուր հեռախոս արձակում է ռադիոալիքներ, որոնք մարմինը կլանում է, և այդ ճառագայթումը հատկապես ուժեղ է, երբ սմարթֆոնը պահում են ականջին մոտ:

SAR (սպեցիֆիկ կլանման արագություն) էլեկտրամագնիսական էներգիայի կլանման հատուկ արագությունն է՝ ցուցիչ, որով որոշվում է, թե որքան էլեկտրամագնիսական դաշտի էներգիա են մարդու մարմնի հյուսվածքները կլանում մեկ վայրկյանում: Օգտագործելով այս ցուցանիշը՝ այժմ ընդունված է չափել մարդկանց վրա բջջային հեռախոսների վնասակար ազդեցության մակարդակը։

Stocklytics-ի վերլուծաբանները կազմել են SAR ճառագայթման ամենաբարձր մակարդակ ունեցող սմարթֆոնների հակավարկանիշային աղյուսակը։

Ճառագայթման առումով ամենավտանգավորը Xiaomi-ի և Samsung-ի հին սարքերն են։ Առաջին տեղում Xiaomi Mi A1-ն է, որը թողարկվել է դեռևս 2017-ին։ Դրա SAR ցուցանիշը 1,58 Վտ/կգ և 1,42 Վտ/կգ է ականջի և մարմնի վրա համապատասխանաբար:

Երկրորդ տեղում նույն սմարթֆոնի LTE (Long-Term Evolution) տարբերակն է։ Դրա SAR ցուցանիշները նույնն են։ Երրորդից հինգերորդ տեղը զբաղեցնում են հետևյալ հեռախոսները:

  • Xiaomi Mi Max 3c 1,58 Վտ/կգ (ականջի SAR ցուցանիշը) և 1,45 Վտ/կգ (մարմնի SAR-ը),
  • Xiaomi Mi Mix 3 5G 1,56 Վտ/կգ (ականջի SAR-ը) և 1,56 Վտ/կգ (մարմնի SAR-ը),
  • Samsung Galaxy A23 5G 1,49 Վտ/կգ (ականջի SAR-ը) և 1,25 Վտ/կգ (մարմնի SAR-ը):

Ընդորում, Samsung Note 10-ը, Galaxy A35-ը և A55-ը, ինչպես նաև Redmi 5A-ն և Note 7 Pro-ն, ըստ հետազոտողների, ունեն ճառագայթման զգալիորեն ցածր մակարդակ։


 
 
 
 
  • Արխիվ