Լավագույն սմարթֆոնները, որոնք հնարավոր է գնել հենց հիմա

13 մայիսի, 2024  17:32

Ամերիկյան TechRadar տեխնոլոգիական կայքը կազմել է լավագույն սմարթֆոնների վարկանիշային աղյուսակը, որոնք հնարավոր է գնել մայիսի դրությամբ։ Ցանկը գլխավորում է iPhone 15-ի բազային տարբերակը, որը, ըստ կայքի՝ գնի և կատարողականի հիանալի համադրություն է:

Երկրորդ տեղում iPhone 15 Pro Max-ն է, որն Apple-ի ամենաբազմակողմանի սմարթֆոնն է ճանաչվել բարձրակարգ պրոցեսորի, առաջադեմ տեսախցիկի և դիմացկուն տիտանե պատյանի շնորհիվ:

Երրորդ տեղը զբաղեցրել է Google Pixel 8-ը, որը ճանաչվել է ամենաօպտիմալ Android սմարթֆոններից մեկը, որն ունի արհեստական բանականությամբ աշխատող գործառույթներ, և արտադրողը տրամադրում է ծրագրային երկարաժամկետ աջակցություն։

Չորրորդ հորիզոնականը զբաղեցրել է Samsung Galaxy S24 Plus-ը, որը ճանաչվել է Samsung-ի պատմության մեջ լավագույն սմարթֆոններից մեկը: Այն ունի հիանալի տեսախցիկ, էկրան և առաջադեմ միջերես։

Հինգերորդ տեղում է Samsung Galaxy S24 Ultra-ը՝ որպես շուկայում ամենաբազմակողմանի Android սմարթֆոն։

OnePlus 12R-ը զբաղեցրել է վեցերորդ տեղը։ Այն աչքի է ընկում իր տպավորիչ մարտկոցով: Յոթերորդ տեղը բաժին է հասել ծալվող OnePlus Open-ին, որը գովեստի է արժանացել տեսախցիկի և դիզայնի համար:

Ցուցակի ութերորդ տեղում է հայտնվել Motorola Razr Plus-ը։ Դրան հաջորդում է Google Pixel 7-ը՝ որպես լավագույն բյուջետային Android սմարթֆոն։ Տասներորդ հորիզոնականը զբաղեցրել է Google Pixel 8 Pro-ն՝ ներկառուցված նեյրոցանցով։

Գեյմերների համար լավագույն սմարթֆոն է ճանաչվել Asus Rog Phone 8 Pro-ն է՝ հզոր պրոցեսորով և բացառիկ հովացման համակարգով։ Վարկանիշը եզրափակում է OnePlus 12-ը, որը ճանաչվել է շուկայում ամենագեղեցիկ սմարթֆոններից մեկը։ 


 
 
 
 
  • Արխիվ