Աշխարհի առաջին ծալվող iPhone-ը կարող է ստանալ Samsung-ի պատրաստած էկրան

13 մայիսի, 2024  20:08

Samsung և Apple ընկերություններ համաձայնություն են ձեռք բերել Apple-ի ապագա ծալվող սարքերի համար էկրան մատակարարելու վերաբերյալ, այս մասին հայտնում է gizmochina-ն։

Առայժմ պարզ չէ՝ այս գործարքը վերաբերում է հիբրիդային սարքերի էկրաններին, թե պարզապես միայն ծալվող iPhone-ին: Samsung Display ընկերությունն արդեն էկրաններ է մատակարարում iPhone-ի և MacBook-ի համար: Այսպիսով, եթե Apple-ը շարունակի ծալվող սարքերի շուրջ համագործակցությունը, դա անակնկալ չի լինի: Բացի դրանից՝ ծալվող հեռախոսների շուկայում Samsung-ն արդեն առաջատար դիրք ունի:

Ինչ վերաբերում է ծալվող iPhone-ի դիզայնին, ապա այս հարցը դեռ արդիական է։ Ըստ որոշ լուրերի, դա կարող է լինել ծալվող հեռախոս, ինչպիսին Samsung Galaxy Z Flip-ն է: Մյուսները ենթադրում են, որ այն կարող է ունենալ ավելի մեծ ծալովի էկրան, ինչպես պլանշետը: Apple-ի արտոնագրերը հուշում են տարբեր հնարավորությունների մասին, սակայն ոչինչ հաստատված չէ։

Սրանք առայժմ խոսակցություններ են, քանի որ Apple-ը լռություն է պահպանում ծալվող ցանկացած սարքի հարցում: Մինչ Samsung-ը և այլ ընկերություններ արդեն թողարկում են ծալովի հեռախոսներ, Apple-ը ժամանակ է ծախսում համոզվելու համար, որ իր տեխնոլոգիան կատարյալ է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Apple շարունակում է զարգացնել իր գործունեությունը ծալվող սարքերի ոլորտում։ Մասնավորապես, USPTO-ն (ԱՄՆ-ում արտոնագրերի և ապրանքանիշերի հարցերով զբաղվող գրասենյակը) հաստատել էր ընկերության արտոնագրային հայտը ծխնիների նոր դիզայնի համար, որը նախատեսված է երկկողմ ծալվող սարքեր ստեղծելու համար:

Արտոնագրում նկարագրված ծխնին ունի շփման ատամնավոր ամրակներ, որոնք ապահովում են սինխրոն պտույտը սարքի ձախ և աջ կեսերի միջև: Սա պետք է հնարավորություն տա ապահովել էկրանի ծալման ուղղահայաց գիծը, ինչպես Samsung Galaxy Z Flip և Motorola Razr մոդելների դեպքում է:

Թեև Apple-ի առաջին ծալող սմարթֆոնի մասին մանրամասները մնում են անհայտ, արտոնագրում նշվում է այս կոնստրուկցիայի օգտագործման հնարավորությունը ծալվող այլ տեսակի արտադրանքներում, ինչպիսիք են պլանշետները: Ըստ լուրերի՝ Apple-ի առաջին ծալվող սարքը կարող է լինել հիբրիդային պլանշետն ու նոութբուքը՝ 20,3 դյույմանոց էկրանով:


 
 
 
 
  • Արխիվ