Google-ը նոր գործառույթ է ներկայացրել Android սմարթֆոնների համար․ օգտատերերն այժմ կարող են անիմացիոն էմոջիներ ուղարկել հեռախոսազանգերի ժամանակ։
Ինչպես տեղեկացնում է 9to5Google կայքը, Audio Emoji գործառույթը հայտնվում է հեռախոսահամարը հավաքելու էջում (Google Phone dialer)։ Թարմացումը, հավանաբար, կհասնի օգտատերերին առաջիկա շաբաթների ընթացքում:
Նորարարությունը ներառում է վեց տարբեր էմոջիներին համապատասխան տեսալսողական էֆեկտների օգտագործում՝ ծափահարություններ, ծիծաղ, ճայթռուկ, տխրություն, արտաթորանք և թմբուկ: Մշակողները կարծես մտածում են, որ դա ինտերակտիվություն կհաղորդի հեռախոսային խոսակցության գործընթացին և այն կդարձնի ավելի բազմազան ու զվարճալի:
Մշակողները, հավանաբար, փորձում են ընդլայնել օգտատերերի հաղորդակցման հնարավորությունները՝ հեռախոսի հավելվածում ներդնելով «soundpad»-ի անալոգը, որն օգտագործվում է, օրինակ, հոսքային հեռարձակման ժամանակ՝ որոշակի ձայնային էֆեկտներ նվագարկելու համար: Այնուամենայնիվ, դրանց կիրառման չարաշահումից և հաղորդակցության հնարավոր խափանումներից խուսափելու համար նախագծման փուլում մտցվել են Audio Emoji ֆունկցիայի օգտագործման հաճախականության սահմանափակումներ:
9to5Google-ի հեղինակները նորամուծությունը համարում են տարօրինակ և ոչ այնքան օգտակար։
ամիս
շաբաթ
օր