ՄԱԿ–ի զարգացման ծրագիր կազմակերպած BOOST Women Innovators ծրագրի հաղթող է ճանաչվել հայաստանցի կանանց ստեղծած Safe YOU հավելվածը, այս մասին տեղեկացնում է հավելվածի ֆեյսբուքյան էջը։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ Safe YOU-ն մասնակցել է ՄԱԶԾ-ի կողմից կազմակերպված #BOOST Women Innovators 12 շաբաթյա առցանց ծրագրին, և ճանաչվել է հաղթող Եվրոպայից և Կենտրոնական Ասիայից 40-ից ավել նորարար Կանանց լուծումների շրջանում։
Շնորհակալություն ենք հայտնում ՄԱԶԾ-ին նման մեծ նշանակության ծրագիրը բարձր մակարդակով իրականացնելու և Safe YOU-ի պոտենցիալը գնահատելու համար»,- ասվում է տարածված հաղորդագրությունում։
Safe YOU-ը կանանց համար նորարարական հարթակ է և նպատակ ունի համայնքի միջոցով պաշտպանել, աջակցել և հզորացնել կանանց: Այն արտակարգ իրավիճակներում հայտնված կանանց և աղջիկներին հնարավորություն է տալիս օգնություն փնտրել։ Հավելվածը օգնում է օգտատիրոջ աշխարհագրական տեղի մասին տվյալներով անվճար ահազանգեր ուղարկել նախապես ընտրված անձնական կոնտակտներին, կանանց աջակցության ոչ հասարակական կազմակերպություններին, պետական մարմիններին կամ ոստիկանությանը:
Հավելվածը հասանելի է Google Play-ում և App Store-ում։
month
week
day