iPhone-ի օգտատերերին խորհուրդ է տրվում անջատել iMessage-ը. ի՞նչ ռիսկեր են թաքնված դրա մեջ

16 ապրիլի, 2024  21:33

iPhone-ի օգտատերերին խորհուրդ է տրվում անվտանգության նկատառումներից ելնելով անջատել iMessage-ը. Trust Wallet կրիպտոարժույթի դրամապանակի մշակողները տեղեկություններ են հայտնել մեսենջերում նոր խոցելիության մասին, որը թույլ է տալիս հաքերներին կոտրել սարքերը:

Ինչպես հայտնել է Trust Wallet-ը բլոգային գրառման մեջ և X սոցիալական ցանցում (նախկինում հայտնի էր որպես Twitter), խոցելիությունը, որը դարքնեթում վաճառվում է 2 միլիոն դոլարով, թույլ է տալիս հարձակվողներին մուտք գործել iPhone iMessage-ի միջոցով՝ առանց վնասակար հղումների վրա սեղմելու անհրաժեշտության:

Trust Wallet-ի ներկայացուցիչները խորհուրդ են տալիս iPhone-ի օգտատերերին ժամանակավորապես անջատել iMessage-ը՝ հաքերների կողմից հնարավոր հարձակումները կանխելու համար։ Դրանց փոխարեն խորհուրդ է տրվում սովորական SMS հաղորդագրություններ ուղարկել, ինչը, մասնագետների կարծիքով, այս դեպքում անվտանգության լրացուցիչ մակարդակ կապահովի։

Չնայած ընկերության նախազգուշացմանը՝ նոր խոցելիության մասին հայտարարությունը համացանցում որոշ թերահավատ արձագանքներ է առաջացրել։ Որոշ փորձագետներ, այդ թվում՝ բլոկչեյնի հետազոտող Բոուն, կարծում են, որ Trust Wallet-ի կողմից ներկայացված տեղեկատվությունը կարող է բավարար չափով չստուգված լինել, և կոչ են անում ավելի լավ ուսումնասիրել իրավիճակը: Նրանք զգուշացնում են, որ նման հաղորդագրությունները կարող են խուճապ առաջացնել, այլ ոչ թե իրականում օգնել օգտատերերին պաշտպանել իրենց սարքերը:

Apple-ը դեռ չի մեկնաբանել այս տեղեկատվությունը։


 
 
 
 
  • Արխիվ