Apple-ը թարմացրել է իր հնացած և վինտաժային սարքերի ցանկը․ ո՞ր սարքերն են ներառվել

2 ապրիլի, 2024  16:30

Apple-ը թարմացրել է իր հին և վինտաժային սարքերի պաշտոնական ցուցակը՝ դրանում ներառելով iPhone-ի և iPad-ի որոշ հին մոդելներ: Այս մասին հայտնում է MacRumors-ը։

Մասնավորապես, Apple-ը հնացած է ճանաչել iPhone 6 Plus-ը։ Սա նշանակում է, որ Apple Stores-ը և Apple-ի լիազորված ծառայություններ մատուցողները այլևս չեն առաջարկում այդ սարքի վերանորոգում կամ այլ ծառայություններ: Apple-ն այս սմարթֆոնը հնացած է համարում դրա արտադրությունը դադարեցնելուց յոթ տարի անց:

Apple-ը iPhone 6-ը և iPhone 6 Plus-ը թողարկել է 2014-ի սեպտեմբերին։ Սարքերի հիմնական առանձնահատկություններ են ավելի մեծ էկրանները, քան նախորդ մոդելներինը, ինչպես նաև Apple Pay-ի աջակցությունը: Apple-ը դադարեցրեց iPhone 6 Plus-ի արտադրությունը 2016-ի սեպտեմբերին, սակայն iPhone 6-ը որոշ երկրներում վերավաճառողների միջոցով հասանելի մնաց ևս մի քանի տարի, ուստի այն դեռ չէր համարվում «հնացած»: Սմարթֆոնների ծրագրային ապահովումն ավարտվել է 2019-ին՝ iOS 13-ի թողարկմամբ։

iphone_6_plus-mul.png (363 KB)

Բացի դրանից՝ Apple-ն ընդլայնել է իր վինտաժային սարքերի ցանկը՝ դրանում ներառելով չորրորդ սերնդի iPad mini-ն: Սա նշանակում է, որ ավելի քան հինգ տարի է անցել այն պահից, երբ ընկերությունը դադարեցրել է այս մոդելի վաճառքը։ Apple Stores-ը և Apple-ի լիազորված ծառայություններ մատուցողները կշարունակեն առաջարկել հին ապրանքների վերանորոգում ևս երկու տարի՝ կախված մասերի առկայությունից:

apple-ipad-4-mini.jpg (203 KB)


 
 
 
 
  • Արխիվ