WhatsApp-ը փոխել է Android տարբերակի դիզայնը․ այն այժմ ավելի հարմար է օգտագործման համար

1 ապրիլի, 2024  12:17

WhatsApp-ը փոխել է մեսենջերի դիզայնը Android տարբերակի համար, այս մասին WhatsApp-ը տեղեկացրել է X սոցցանցի իր էջում։ Հավելվածի օգտագործումն ավելի հարմարավետ դարձնելու նպատակով նավիգացիոն տողը, որը նախկինում գտնվում էր վերում, այժմ իջեցվել է ներքև։

«Մենք փոխել ենք որոշ տարրեր, որպեսզի ձեզ համար ավելի հեշտ հասանելի լինի այն ամենը, ինչը ձեզ հարկավոր է, երբ դա ձեզ հարկավոր է»,- նշել ընկերությունը՝ հավելելով, որ կառավարման նոր վահանակը կլինի «ավելի մոտ ձեր մատներին և ավելի գեղեցիկ տեսք կունենա»:

Նախորդ վահանակն ուներ չորս ներդիր՝ «Համայնքներ», «Չատեր», «Կարգավիճակ» և «Զանգեր»: Նոր դիզայնում ներքևի վահանակը ևս չորս ներդիր, ընդ որում «Թարմացումներ» ներդիրը փոխարինում է «Կարգավիճակ» ներդիրին: Փոխվել է նաև ներդիրների հերթականությունը՝ «Չատեր», «Թարմացումներ», «Համայնքներ» և «Զանգեր»։

Հին դիզայնը

old version  .jpg (151 KB)

Բոլոր չորս ներդիրներն այժմ ունեն պատկերակներ, մինչդեռ նախկինում միայն «Համայնքներ» ներդիրն ուներ պատկերակ: Բացի դրանից՝ վահանակի գույնը փոխվել է՝ կանաչից սպիտակ:

Թեև օգտատերը նախկինի պես կարող է անցումներ անել ներդիրների միջև՝ մատը սահեցնելով, նավիգացիոն տողը ներքև տեղափոխելու իմաստն այն է, որ օգտատերը ստիպված չլինի մատը հասցնել էկրանի վերևի հատված, եթե անհրաժեշտ է ոչ հարակից ներդիր բացել։

WhatsApp-ն արդեն թողարկել է մեսենջերի թարմացված դիզայնով տարբերակը։ Եթե ​​նավիգացիոն տողը ձեզ մոտ դեռ գտնվում է վերևում, ապա պետք է թարմացնել հավելվածը։

Նոր դիզայնը

new version  .jpg (154 KB) 


 
 
 
 
  • Արխիվ