Բանկային կեղծ հավելվածներ․ ինչպե՞ս կարող են խարդախները կառավարել ձեր հեռախոսը և գումար գողանալ ձեր կոնտակտներից

27 փետրվարի, 2024  22:23

Խարդախները շարունակ մարդկանցից գումար կորզելու տարբեր մեթոդներ են մտածում։ Այսօր արդեն նրանք կարող են օգտագործել բանկային կեղծ հավելվածներ՝ սմարթֆոնը հեռավար կառավարելու և մարդկանց գումարները գողանալու համար, զգուշացրել է RusStore ընկերության տեղեկատվական անվտանգության հարցերով տնօրեն Դմիտրի Մորևը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

Ըստ Մորևի՝ երբ քաղաքացին ներբեռնում է բանկային կեղծ հավելված, դրանից հետո արդեն չարագործները կարող են օգտագործել այն զոհի հեռախոսում առկա կոնտակտներից միջոցներ կորզելու կամ այլ օգտատերերի վրա DDoS հարձակումներ իրականացնելու համար։

Փորձագետը նշել է, որ շատ հաճախ խաբեբաները սոցիալական ցանցերում գրում են պաշտոնական բանկային համայնքների անունից։ Նրա խոսքով՝ ամենից հաճախ հարձակվողները բանկի անունից հաղորդագրություններ են ուղարկում օգտատերերին՝ կոչ անելով սեղմել ուղարկված հղման վրա և շտապ ներբեռնել կամ թարմացնել բանկային հավելվածը։

Մասնագետի խոսքով՝ այս դեպքում, պետք է անպայման ստուգել, թե արդյոք սոցցանցում տվյալ համայնքի էջում կա վերաֆիկացիոն ստուգանիշը՝ կապույտ նշանը: Եթե ​​այն չկա կամ հաղորդագրությունն ստացվել է անծանոթ համարից, ապա դրանք խաբեբաներ են: Կեղծ օգտհաշիվը պետք է անմիջապես արգելափակել և դրա մասին տեղեկացնել բանկի ներկայացուցիչներին։

«Նման հավելվածների օգտագործման հետևանքները կարող են շատ տարբեր լինել՝ միջոցների կորստից մինչև հեռախոսի խափանում: Հիմնական կանոնը, թե ինչպես կարելի է խուսափել խաբեբաների զոհ դառնալուց, հավելվածները վստահելի աղբյուրներից ներբեռնելն է»,- ասել է Դմիտրի Մորևը:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ