Տղամարդը օրը ցերեկով մտել է Apple-ի խանութ և 49 iPhone գողացել․ ոչ ոք նրան չի կանգնեցրել (տեսանյութ)

8 փետրվարի, 2024  17:23

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Օքլենդ քաղաքում սևամորթ տղամարդը ներխուժել է Apple Store և 49 iPhone գողացել։ Խանութի աշխատակիցներն ու հաճախորդները ապշած հետևել են նրան և ոչ ոք չի փորձել կանգնեցնել կողոպտչին, տեղեկացնում է The Daily Mail-ը։

Այցելուներից մեկը տեսագրել է միջադեպը։ Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է տղամարդը կոպտորեն պոկում սմարթֆոններն անվտանգության լարերից և դրանք դնում տաբատի գրպաններում։ Երբ գրպաններում այլևս տեղ չի մնում, նա հեռախոսներն արդեն տեղավորում է տաբատի մեջ։ Կողոպուտի ողջ ընթացքում խանութի ահազանգը հնչում է։ Apple Store-ի այցելուները և աշխատակիցները չեն համարձակվում կանգնեցնել ավազակին և միայն զգուշությամբ հետևում են նրան։

Երբ տղամարդն արդեն գողացել էր խանութի ցուցասեղաններին դրված գրեթե բոլոր սմարթֆոնները, նա շտապում է դեպի ելքը՝ անշնորհք վեր քաշելով սմարթֆոնների ծանրության տակ ցած սահող տաբատը։

Տեսախցիկը շարունակում է հետևել հանցագործին խանութից դուրս գալիս և մի պահ կադրում երևում է, որ խանութի հենց մուտքի դիմաց ոստիկանական մեքենա կա կայանված, սակայն մեքենայում ոստիկաններ չկան։ Արդյունքում նա հատում է փողոցը և հանգիստ նստում է իր մեքենան։ Տեսանյութն ավարտում է հենց այդ պահին։  

Ինչպես նշում է The Daily Mail-ը, սա Օքլենդում Apple խանութից արդեն չորրորդ գողությունն է միայն 2024-ին։ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմն արձագանքել է վերջին միջադեպին և խոստացել է քաղաք ուղարկել 120 փորձառու ոստիկանի՝ նման կողոպուտները կասեցնելու համար։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։


 
 
 
 
  • Արխիվ