Google Pixel Fold 2-ը ավելի ուղղանկյուն կլինի․ հրապարակվել է ծալվող սմարթֆոնի առաջին լուսանկարը

8 փետրվարի, 2024  12:22

Android Authority կայքը ինսայդերական տեղեկություններ և լուսանկար է ստացել Google Pixel Fold 2 դեռևս չհայտարարված ծալվող սմարթֆոնի մասին: Ըստ այդ տեղեկության՝ նոր արտադրանքը մի շարք տարբերություններ կունենա նախորդ սերնդի սմարթֆոնի համեմատ:

Դատելով պատկերից՝ Google-ի երկրորդ սերնդի ծալովի սմարթֆոնը նկատելիորեն կտարբերվի իր նախորդից՝ կորպուսի կողքերի հարաբերակցությամբ և տեսախցիկի բլոկների դիզայնով։ Տեսախցիկների հատվածում երևում է չորս մոդուլ, որոնցից մեկի դիզայնը հուշում է նորույթը կունենա պերիսկոպի օբյեկտիվ։

pixel fold 2.JPG (72 KB) 

Աղբյուրի համաձայն՝ սմարթֆոնի ճկուն էկրանն ավելի շատ ուղղանկյուն է, ի տարբերություն նախորդ մոդելի, որը քառակուսի էր, իսկ վերին աջ անկյունում կա բացվածք առջևի տեսախցիկի համար։ Սարքի եզրերն առաջին Pixel Fold-ի համեմատ ավելի կոր տեսք են ստացել, իսկ շրջանակը՝ «ավելի պրեմիում» դաս է հիշեցնում։ Ներսի էկրանի ծալվածքը, ըստ ինսայդերի, դեռ նկատելի է, իսկ զգացողության ու կիրառված նյութերի առումով սարքը հիշեցնում է առաջին սերնդի Pixel-ը։

Աղբյուրը նշում է, որ իր ձեռքում հայտնվել է սմարթֆոնի թեստային նմուշը, որի դիզայնը կարող է փոխվել սմարթֆոնի մասին պաշտոնական հայտարարության պահին։ Google Pixel Fold 2-ի տեխնիկական բնութագրերի ու հնարավոր գնի մասին տեղեկություններ այս պահին չկան։


 
 
 
 
  • Արխիվ