Passkey տեխնոլոգիա. WhatsApp-ի` iPhone-ի համար տարբերակը նոր գործառույթ կստանա

30 հունվարի, 2024  18:09

Անցյալ տարի WhatsApp մեսենջերի ադմինիստրացիան հայտարարել էր մուտքի բանալու (Passkey տեխնոլոգիա) աջակցություն գործարկելու մասին՝ որպես գաղտնաբառերի համեմատ ավելի ապահով նույնականացման մեթոդ, սակայն մինչ այժմ գործառույթն առկա էր միայն Android-ում: Այժմ Passkey տեխնոլոգիան կունենա նաև WhatsApp-ի՝ iPhone-ի համար նախատեսված տարբերակը։

WhatsApp-ի՝ iPhone-ի համար նախատեսված վերջին բետա տարբերակում կա նոր ընտրացանկ՝ Passkey-ի կարգավորման համար, հայտնում է WABetaInfo-ն։ Գործառույթը դեռ միացված չէ, բայց այն կաշխատի մոտ ապագայում, վստահ է աղբյուրը։

Passkey տեխնոլոգիան մշակում է FIDO Alliance-ը խոշոր տեխնոլոգիական ընկերությունների, այդ թվում՝ Apple-ի, Google-ի և Microsoft-ի աջակցությամբ: Ավանդական գաղտնաբառերի փոխարեն այն թույլ է տալիս մուտք գործել՝ օգտագործելով կենսաչափական տվյալները:

Safari-ում և iCloud Keychain-ում մ Passkey-ի գործառույթը հայտնվել է Apple iOS 16-ում, իսկ iOS 17-ով տեխնոլոգիան տարածվում է երրորդ կողմի հավելվածների վրա: Apple սարքերում գաղտնաբառերն աշխատում են Face ID-ով կամ Touch ID-ով:

Օրերս հայտնի դարձավ, որ Apple iOS հավելվածը հնարավորություն է տալիս X սոցցանց մուտք Passkey տեխնոլոգիայի միջոցով։ Նոր հնարավորությունը, այդուհանդերձ, առայժմ հասանելի է միայն ԱՄՆ-ում:

Նոյեմբերին WhatsApp-ն ստացել է էլփոստով նույնականացման գործառույթը՝ ավանդական SMS-ի փոխարեն: Հարթակի ադմինիստրացիան պատրաստում է նաև հեռախոսահամարների փոխարեն օգտվողների անունների փոխանակման հնարավորությունը։ Մշակվում է հավելվածի՝ iPad-ի համար նախատեսված տարբերակը։


 
 
 
 
  • Արխիվ