Հարթ էկրան և շրջանակ, տեսախցիկի նոր միավոր․ հրապարակվել են Google Pixel 9 Pro-ի առաջին նկարները

24 հունվարի, 2024  12:17

Սթիվ Հեմերսթոֆերը, որը հայտնի է OnLeaks մականունով, հրապարակել է Google-ի հաջորդ սերնդի առաջատար սմարթֆոնի՝ Pixel 9 Pro-ի ռենդերային բարձրորակ նկարները։ Եվ սա այն պարագայում, որ սարքը պետք է թողարկվի դեռ այս տարվա աշնանը։

Pixel 9 Pro 1.jpg (20 KB)

Pixel 9 Pro-ն նկատելիորեն կտարբերվի ներկայիս Pixel 8 Pro-ից: Կլորացված եզրեր չեն լինի․ սմարթֆոնը կունենա հարթ էկրան և հարթ շրջանակ։ Տեսախցիկի բլոկը նույնպես տարբեր տեսք ունի, չնայած այն պարունակում է նույն երեք մոդուլները:

Pixel 9 Pro 2.jpg (42 KB)

Հետաքրքիր է, որ Pixel 9 Pro-ի էկրանն ավելի փոքր կլինի, քան ներկայիս առաջատարը։ Pixel 9 Pro-ն կունենա հետևյալ չափերը՝ 162,7 x 76,6 x 8,5 մմ: Տեսախցիկի ելուստը մեծ կլինի՝ հաշվի առնելով, որ սմարթֆոնի հաստությունը կկազմի 12 մմ (այսինքն՝ տեսախցիկի բլոկը կափարիչի սահմաններից դուրս կգա 3,5 մմ-ով)։

Pixel 9 Pro 3.jpg (45 KB)

Սթիվ Հեմերսթոֆերը վստահելի աղբյուր է համարվում, նա տարբեր սմարթֆոնների ռենդերային լուսանկարներ ստեղծելու երկար փորձ ունի՝ նախքան այդ հեռախոսների թողարկումը: Այդպիսի արտահոսքերից են՝ Samsung Galaxy S21, Huawei Mate 40, Pixel 5, Sony Xperia XZ4, Google Pixel 4 XL և շատ ավելին:


 
 
 
 
  • Արխիվ