Lenovo-ն ներկայացրել է նոութբուք, որն աշխատում է և՛ Windows-ով, և՛ Android-ով

9 հունվարի, 2024  16:20

Lenovo ընկերությունը ներկայացրել է նոր նոութբուք համակարգիչ, որն աշխատում է ինչպես Windows, այնպես էլ Android օպերացիոն համակարգերով։ Նորույթը կոչվում է Lenovo ThinkBook Plus Gen 5 Hybrid:

Lenovo-ի նոր հիբրիդային սարքը կարող է անցում կատարել երկու օպերացիոն համակարգերի միջև՝ կախված նրանից, թե ինչպես եք այն ցանկանում օգտագործել: Եթե ցանկանում եք օգտագործել այն որպես պլանշետ, ապա անհրաժեշտ է պարզապես անջատել 14 դյույմանոց 2.8K OLED էկրանը նոութբուքի հիմնական մասից և այն կվերածվի Android-ով աշխատող պլանշետի: Իսկ եթե այն միացնեք նոութբուքի ստեղնաշարային հատվածին, այն կվերադառնա Windows-ի ռեժիմին: ThinkBook Plus Gen 5 Hybrid-ը վաճառքում կհայտնվի երկրորդ եռամսյակում և կարժենա $2000:

Նոր ThinkBook Plus Gen 5 Hybrid-ն ունի Qualcomm պրոցեսոր, որը սնուցում է պլանշետը, ինչպես նաև Intel չիպ: Սա նշանակում է, որ անհրաժեշտության դեպքում երկու մասերը կարող են գործել ինքնուրույն, իսկ բազան գործում է որպես առանձին Windows համակարգիչ, երբ միացված է արտաքին մոնիտորին:

Lenovo ThinkBook Plus Gen 5 Hybrid 1.jpg (113 KB)

Ստեղնաշարով միավորը (Hybrid Station) ունի Intel Core Ultra 7 պրոցեսոր, 32 ԳԲ օպերատիվ, 1 ՏԲ SSD ներկառուցված հիշողություն, իսկ Hybrid Tab պլանշետն ունի SoC Qualcomm Snapdragon 8 Plus Gen 1 պրոցեսոր և 12 ԳԲ օպերատիվ և 256 ԳԲ ներկառուցված հիշողություն:

Սարքն աշխատում է Android 13 օպերացիոն համակարգով և ունի 38 Վտ/ժ հզորությամբ մարտկոց, մինչդեռ Hybrid Station-ն աշխատում է Windows 11 օպերացիոն համակարգով և ունի 75 Վտ/ժ հզորությամբ մարտկոց:

 


 
 
 
 
  • Արխիվ