Google-ը հրապարակել է տարվա թրենդային որոնումները (The Year in Search 2023) ինչպես ամբողջ աշխարհի համար, այնպես էլ՝ ըստ երկրների։ Նախորդ տարվա նման վիճակագրություն չի հրապարակվել Չինաստանի, Ռուսաստանի և մի շարք այլ երկրների վերաբերյալ։
2023-ին նորությունների հարցումները գլխավորել են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը։ Դրան հաջորդում են խորտակված բատիսկաֆի, ինչպես նաև Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժերի վերաբերյալ հարցումները։
NFL Buffalo Bills-ի պաշտպան Դամար Համլինն այս տարվա որոնումների արդյունքներով ամենապոպուլյար մարդն է Google-ում: Հունվարին Համլինի սիրտը խաղադաշտում կանգ էր առել, որից հետո նա կարողացել էր կրկին վերադառնալ սպորտ։ Հանգուցյալ Մեթյու Փերին և Թինա Թըրները գլխավորում են «կյանքից հեռացած հայտնիների» վերաբերյալ որոնման միտումները։
Barbie-ն գլխավորել է ֆիլմերի որոնումները, որին հաջորդել են Oppenheimer-ը և հնդկական Jawan թրիլլերը: Ինչ վերաբերում է հեռուստասերիալներին, ապա դրանցից ամենահայտնիները եղել են The Last of Us-ը, Wednesday-ը և Ginny and Georgia-ն:
Կորեական բիբիմբապ ուտեստը դարձել է ամենահայտնի բաղադրատոմսը, իսկ «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբը գլխավորել է սպորտային թիմերի որոնման միտումները: Մարդիկ նաև հետաքրքրվել են, թե ինչու են ձվերը, Թեյլոր Սվիֆթի համերգի տոմսերը և սրիրաչա սոուսն այդքան թանկ, և ինչ է նշանակում rizz բառը։
Առանձին երկրների ցուցակները հասանելի են Google Trends կայքում, որտեղ կարող եք տեսնել նաև անցյալ տարիների միտումները: Google-ը ի մի է բերել 2023-ի հունվարի 1-ից նոյեմբերի 27-ն ընակած ժամանակահատվածում արված որոնումները:
Ուշագրավ է, որ Հայաստանից 2023-ին արված որոնումների թոփ հնգյակը, ըստ թեմաների, հետևյալ տեսքն ունի՝
Իսկ կոնկրետ ոնորումների արդյունքներով թոփ հնգյակը հետևյալ տեսքն ունի։
Ի դեպ, 2023-ին Google որոնողական համակարգը նշում է իր հիմնադրման 25-ամյակը։ Այս առիթով ընկերությունը հրապարակել է նաև տեսանյութ, որում ներկայացված են որոնման ամենահայտնի հարցումները։
ամիս
շաբաթ
օր