Ի՞նչ են մարդիկ ամենաշատը փնտրել համացանցում․ Google-ը հրապարակել է 2023-ի թոփ հարցումները

12 դեկտեմբերի, 2023  14:23

Google-ը հրապարակել է տարվա թրենդային որոնումները (The Year in Search 2023) ինչպես ամբողջ աշխարհի համար, այնպես էլ՝ ըստ երկրների։ Նախորդ տարվա նման վիճակագրություն չի հրապարակվել Չինաստանի, Ռուսաստանի և մի շարք այլ երկրների վերաբերյալ։

2023-ին նորությունների հարցումները գլխավորել են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը։ Դրան հաջորդում են խորտակված բատիսկաֆի, ինչպես նաև Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժերի վերաբերյալ հարցումները։

NFL Buffalo Bills-ի պաշտպան Դամար Համլինն այս տարվա որոնումների արդյունքներով  ամենապոպուլյար մարդն է Google-ում: Հունվարին Համլինի սիրտը խաղադաշտում կանգ էր առել, որից հետո նա կարողացել էր կրկին վերադառնալ սպորտ։ Հանգուցյալ Մեթյու Փերին և Թինա Թըրները գլխավորում են «կյանքից հեռացած հայտնիների» վերաբերյալ որոնման միտումները։

Barbie-ն գլխավորել է ֆիլմերի որոնումները, որին հաջորդել են Oppenheimer-ը և հնդկական Jawan թրիլլերը: Ինչ վերաբերում է հեռուստասերիալներին, ապա դրանցից ամենահայտնիները եղել են The Last of Us-ը, Wednesday-ը և Ginny and Georgia-ն:

Կորեական բիբիմբապ ուտեստը դարձել է ամենահայտնի բաղադրատոմսը, իսկ «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբը գլխավորել է սպորտային թիմերի որոնման միտումները: Մարդիկ նաև հետաքրքրվել են, թե ինչու են ձվերը, Թեյլոր Սվիֆթի համերգի տոմսերը և սրիրաչա սոուսն այդքան թանկ, և ինչ է նշանակում rizz բառը։

Առանձին երկրների ցուցակները հասանելի են Google Trends կայքում, որտեղ կարող եք տեսնել նաև անցյալ տարիների միտումները: Google-ը ի մի է բերել 2023-ի հունվարի 1-ից նոյեմբերի 27-ն ընակած ժամանակահատվածում արված որոնումները:

Ուշագրավ է, որ Հայաստանից 2023-ին արված որոնումների թոփ հնգյակը, ըստ թեմաների, հետևյալ տեսքն ունի՝

  1. Gagik Shamshyan
  2. Yalı Çapkını (հեռեուստասերիալ է)
  3. Lurs («լուր» բառն են փնտրել լատինատառ)
  4. Adjarabet Head Office
  5. 2023

Իսկ կոնկրետ ոնորումների արդյունքներով թոփ հնգյակը հետևյալ տեսքն ունի։
Google search.JPG (21 KB)

Ի դեպ, 2023-ին Google որոնողական համակարգը նշում է իր հիմնադրման 25-ամյակը։ Այս առիթով ընկերությունը հրապարակել է նաև տեսանյութ, որում ներկայացված են որոնման ամենահայտնի հարցումները։


 
 
 
 
  • Արխիվ