Microsoft-ն արդեն սեփական արտադրության պրոցեսորներ ունի․ որտե՞ղ դրանք կօգտագործվեն

16 նոյեմբերի, 2023  19:21

Microsoft-ը վերջերս ակտիվորեն հետաքրքրված է այլ ընկերությունների հետ համատեղ մշակված սեփական պրոցեսորների ստեղծմամբ։ Եվ այսօր ընկերությունն արդեն ներկայացրել է իր արտադրության առաջին պրոցեսորները՝ Azure Maia 100 AI Accelerator-ը և Azure Cobalt 100-ը:

Azure Maia 100 AI Accelerator-ը ASIC տեսակի (ինտեգրված սխեմա հատուկ կիրառման համար) պրոցեսորներ է, որն օպտիմիզացված է արհեստական բանականության աշխատանքային ծանրաբեռնվածության համար: Ավելի կոնկրետ, սրանք լուծումներ են լեզվական մեծ մոդելների ուսուցման և տվյալների եզրակացության համար:

Maia 100-ը կապահովի Microsoft Azure-ի շրջանակում օգտագործվող արհեստական բանականության ներքին ամենախոշոր համակարգերից մի քանիսի աշխատանքը: Իրականում նոր պրոցեսորները հատուկ նախագծված է Azure ապարատային փաթեթի համար, այսինքն, ըստ երևույթին, Microsoft-ը նման պրոցեսորներ որևէ մեկին վաճառել չի պատրաստվում։

Հայտնի է, որ Maia 100-ն արտադրվում է 5 նմ ստանդարտներով TSMC ընկերության արտադրամասերում։ Այս պրոցեսորներն ունեն հեղուկ հովացման ինտեգրված համակարգ։

Azure Cobalt 100 .jpg (70 KB)

Azure Cobalt 100-ը ընդհանուր նշանակության պրոցեսոր է, որը հիմնված է Arm ճարտարապետության վրա: Այն կօգտագործվի Microsoft Cloud ենթակառուցվածքում:

Տեխնիկապես այն պարունակում է 128 Neoverse N2 տեսակի միջուկ՝ օպերատիվ հիշողության 12 ալիք ունեցող կարգավորիչով: Հայտնի է նաև, որ այս չիպերի համար ևս նախատեսված է հեղուկ սառեցում։ 


 
 
 
 
  • Արխիվ