Ի՞նչ տեսք ունի Pixel 8 Pro-ի ջերմաստիճանի սենսորը․ տեսանյութում ցուցադրել են, թե ինչպես են սմարթֆոնը քանդում

13 նոյեմբերի, 2023  20:14

Google Pixel 8 Pro-ն հագեցած է ջերմաստիճանի կոմպակտ սենսորով, որը գտնվում է ոչ թե մյուս տեսախցիկների հետ նույն բլոկում, այլ առանձին փոքր պլատայի վրա։ JerryRigEverything ալիքի հեղինակը, որը հայտնի է սմարթֆոնները «տանջանքների» ենթարկելու իր տեսանյութերով, քանդել է Google Pixel 8 Pro-ը, որպեսզի տեսնի, թե ինչ կա դրա ներսում և ինչ տեսք ունի ջերմաստիճանի այդ սենսորը։

Ինչպես կարելի է նկատել տեսանյութում, սարքի տեսախցիկի բլոկը բավականին մեծ տեղ է զբաղեցնում, քանի որ բոլոր երեք սենսորները բավականին մեծ են, պերիսկոպի սենսորը ևս մեծ է։ Ջերմաստիճանի սենսորը, սակայն, տեղադրված չէ մյուս տեսախցիկների հետ նույն բլոկում. այն ունի իր փոքր պլատան և մալուխները: Սենսորն ինքնին իսկապես փոքր է և ունի 24372D մակնշում: Սակայն, ավաղ, դրա մասին լրացուցիչ տեղեկություններ դեռ չկան։

Սմարթֆոնում տեղադրված ջերմաստիճանի սենսորը սովորաբար օգտագործվում է տարբեր առարկաների ջերմաստիճանը չափելու համար։ Կարևոր է նշել, որ թեև տեխնիկապես հնարավոր է չափել մարդու մարմնի ջերմաստիճանը, ներկայումս սմարթֆոնի կարգավորումներում չկա համապատասխան կետ, ինչը նշանակում է, որ չափումները կարող են լինել ոչ ճշգրիտ։


 
 
 
 
  • Արխիվ