Instagram-ում գլոբալ խափանում է տեղի ունեցել, մարդիկ հայտնում են իրենց օգտահաշիվների արգելափակման մասին

31 հոկտեմբերի, 2022  20:34

Instagram-ի աշխատանքում գլոբալ խափանում է տեղի ունեցել, շատ օգտատերեր հայտնում են սոցցանցում իրենց օգտահաշիվների արգելափակման մասին, տեղեկացնում է Downdetector-ը։

Նշվում է, որ ամենամեծ թվով բողոքները ստացվում են ԱՄՆ-ում բնակվող օգտատերերից: Խնդիրների մասին հայտնում են նաև Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Կանադայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Նիդեռլանդներում, Իսպանիայում և Ավստրալիայում բնակվող օգտատերերը:

Սոցցանցի օգտատերերի ավելի քան 60%-ը նշել է, որ չի կարողանում օգտվել հավելվածից, իսկ 34%-ը նշել է, որ ավտորիզացիայի հետ կապված խնդիրներ ունեն, այսինքն՝ չեն կարողում մուտք գործել իրենց օգտահաշիվ։

Մեկնաբանություններում շատ օգտատերեր դժգոհում են նաև, որ իրենց օգտհաշիվներն արգելափակվել կամ սառեցվել են։ Այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։

Որոշ օգտատերեր էլ կարծում են, որ նման հաղորդագրությունները սպասարկման հետ կապված սխալի հետևանք են, և մոտ ապագայում սոցցանցի աշխատանքը կվերականգնվի։

Վերջին անգամ Instagram-ում լուրջ խափանում էր գրանցվել է այս տարվա հուլիսին։ Այդ ժամանակ օգտատերերի 77%-ը նշել էր, որ դժվարություններ է ունեցել լրահոսը ներբեռնելիս։


 
 
 
 
  • Արխիվ