Լավագույն էկրաններով թոփ 5 սմարթֆոնները․ iPhone 15 Pro-ն դուրս է մնացել ցանկից

6 նոյեմբերի, 2023  20:25

DxOMark-ի փորձագետները փորձարկել են նոր iPhone 15 Pro սմարթֆոնի էկրանը։ Սմարթֆոնը հավաքել է 149 միավոր, իսկ կարևորագույն դիսցիպլիններից մեկում (լավ ընթեռնելիություն) այն նույնիսկ հավաքել է գրեթե առավելագույն միավորներ։ Սակայն, չնայած դրան, այս հեռախոսը չի հայտնվել լավագույն էկրաններով հինգ սմարթֆոնների ցանկում և զբաղեցրել է միայն վեցերորդ տեղը։

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ էկրանն ունի լավ ընթեռնելիություն տարբեր լուսավորության պայմաններում, բարձր գունային հագեցվածություն և աշխատանքի արդյունավետ կառավարում, սակայն եղել են նաև որոշ թերություններ:

Մասնավորապես, կոնտրաստի հետ կապված խնդիրներ են եղել HDR10 բովանդակություն դիտելու ժամանակ, որոշ կադրերում մաշկի նարնջագույն երանգի առկայություն և իմպուլսային լայնության մոդուլացիայի ցածր հաճախականություն: Հետաքրքիր է, որ iPhone 15 Pro-ն հավաքել է նույնքան միավոր, որքան iPhone 15 Pro Max-ը, 14 Pro-ն և 14 Pro Max-ը:

Միևնույն ժամանակ, Apple-ի բոլոր առաջատար սմարթֆոնները որակով զիջում են Honor Magic5 Pro-ի, Samsung Galaxy Z Fold5-ի և Google Pixel 8 Pro-ի էկրաններին։ Հատկապես զարմանալին այն է, որ iPhone 15 Pro-ն ավելի ցածր որակ է ապահովել, քան շատ ավելի մատչելի Pixel 8-ը, որն արժե ընդամենը 700 դոլար արժե: Մինչդեռ iPhone 15 Pro-ի գինն սկսում է $1000-ից։

Լավագույն էկրաններով սմարթֆոնների թոփ հնգյակը հետևյալն է.

  1. Google Pixel 8 Pro — 154 միավոր,
    1. Google Pixel 8 — 154 միավոր,
    3. Samsung Galaxy Z Fold5 — 152 միավոր,
    4. Google Pixel Fold — 151 միավոր,
    5. Honor Magic5 Pro — 151 միավոր։

Հաջորդ տեղը 149-ական միավորով կիսում են Apple iPhone 15 Pro Max-ը, Apple iPhone 15 Pro-ն, Apple iPhone 14 Pro Max-ը, Apple iPhone 14 Pro-ն և Samsung Galaxy Z Flip5-ը։ 


 
 
 
 
  • Արխիվ