ԷՍԳ, ճնշման և ջերմության չափում, SpO2, IP68 պաշտպանություն և NFC չիպ․ Xiaomi-ն նոր խելացի ժամացույց է ներկայացրել

27 հոկտեմբերի, 2023  19:42

Xiaomi-ն ներկայացրել է իր առաջին խելացի ժամացույցը, որն ունի Էլեկտրասրտագրության (ԷՍԳ) գործառույթ, թույլ է տալիս չափել արյան ճնշումը և մարմնի ջերմաստիճանը, ինչպես նաև ունի շատ այլ գործառույթներ։

Wrist ECG and Blood Pressure Recorder («Ձեռքի ԷՍԳ և արյան ճնշման ռեգիստրատոր») անունն ստացած սարքն ունի ալյումինե խառնուրդից կորպուս, չժանգոտվող պողպատից շրջանակ և կլոր AMOLED էկրան՝ 1,43 դյույմ տրամագծով։

Սարքը ստեղծելու համար Xiaomi-ն համագործակցել է չինական հեղինակավոր բժշկական հաստատությունների հետ, ինչպիսիք են Պեկինի համալսարանի երրորդ հիվանդանոցը և Ֆուվայ հիվանդանոցը (որը մասնագիտացած է բացառապես սրտանոթային հիվանդությունների վրա), որոնց հետ համատեղ հետազոտություն են անցկացվել: Խելացի ժամացույցը նաև փորձարկվել է այնտեղ՝ արյան ճնշման չափման առավելագույն ճշգրտության հասնելու համար։

Wrist ECG and Blood Pressure Recorder  2.jpg (20 KB)

Ինչ վերաբերում է ԷՍԳ-ին, ապա դրա համար պահանջվում է ընդամենը 30 վայրկյան, և տվյալները կարող են ուղարկվել Չինաստանի առաջատար կլինիկաներ՝ արդյունքները մեկնաբանելու համար: Եթե ​​պարզվի, որ օգտատիրոջ առողջությանն այդ պահին որևէ վտանգ է սպառնում, ժամացույցն ինքնուրույն կապ է հաստատում կոնտակտի հետ նախապես տրված հեռախոսահամարով կամ զանգահարում է շտապօգնություն:

Խելացի ժամացույցի հնարավորությունները սրանով չեն սահմանափակվում. այն նաև վերահսկում է սրտի կծկումների հաճախությունը և SpO2-ն, դաշտանային ցիկլը, սթրեսը և քունը և չափում մարմնի ջերմաստիճանը:

Նորույթում ինտեգրված է ֆիրմային ձայնային օգնական՝ Xiao AI-ը։ Խելացի ժամացույցն ունի նաև NFC չիպ և ամբողջական պաշտպանություն փոշուց և ջրից՝ IP68 ստանդարտի համաձայն: Ձայնային զանգեր կատարելու համար պետք է միացնել սմարթֆոնը, քանի որ eSIM չկա: Մեկ լիցքավորմամբ աշխատանքի առավելագույն ժամանակը 9 օր է: Նոր սարքն արժե 275 դոլար։


 
 
 
 
  • Արխիվ