72,000 դոլար. Caviar-ը ներկայացրել է երկնաքարով և դինոզավրի ժանիքով շքեղ iPhone-ներ (լուսանկար)

4 հոկտեմբերի, 2023  21:29

Ռուսական Caviar ընկերությունը ներկայացրել է iPhone 14 և 15 Pro սմարթֆոնների շքեղ տարբերակների նոր հավաքածուն, որը կոչվում է «Ժամանակի մեքենա»։ Ժամանակին Երկիր ընկած երկնաքարի ներկառուցված բեկորով iPhone 15 Pro-ն արժե 7,18 մլն ռուբլի (մոտ 72,000 դոլար):

Caviar Time Machine 1.jpg (92 KB)

Նոր հավաքածուի սմարթֆոնները յուրահատուկ են 24 կարատանոց ոսկով պատված պատյանում ներկառուցված արտեֆակտների շնորհիվ:

Այս գաջեթի մեջ ներկառուցված արտեֆակտներից կարելի է գտնել Tyrannosaurus rex ժանիքի կտոր, մեգալոդոնի ատամ, մամոնտի ժանիք, հռոմեական նիզակ, շվեդական փամփուշտ և նույնիսկ օրիգինալ iPhone 2G: Բացի այդ, սմարթֆոնի մարմնի մեջ տեղադրված է երբևէ Երկիր ընկած ամենահին երկնաքարի՝ Muonionalusata-ի մի հատվածը։ Այս երկնաքարը համարվում է մեր մոլորակի տարիքի։

Caviar Time Machine 2.jpg (166 KB)

Այս եզակի արտեֆակտներից յուրաքանչյուրին տրվում է վկայական, որտեղ նշված է արտեֆակտի տարիքը եւ դրա՝ իսկական լինելու մասին ինֆորմացիան: Caviar-ը երաշխավորում է բոլոր արտեֆակտների իսկությունը և ծագումը:

Caviar Time Machine 3.jpg (127 KB)

«Ժամանակի մեքենա» հավաքածուն հասանելի կլինի ընդամենը երեք կտորով։ Գնորդները կկարողանան ընտրել iPhone-ի չորս մոդելների միջև՝ 14 Pro, 14 Pro Max, 15 Pro և 15 Pro Max, 128 ԳԲ-ից մինչև 1 ՏԲ հիշողությամբ:

Caviar Time Machine 4.jpg (34 KB)


 
 
 
 
  • Արխիվ