Հզոր չիպ, ավելի պայծառ էկրան և նոր ֆունկցիաներ․ Apple-ը ներկայացրել է Apple Smart Watch 9-ը

12 սեպտեմբերի, 2023  21:42

Apple-ն այսօր տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ ներկայացրել է 9-րդ սերնդի խելացի ժամացույցը` Apple Smart Watch 9-ը։ Այն աշխատում է S9 չիպով, որը ընկերության պնդմամբ ամենահզոր չիպն է և 60%-ով ավելի արագ է իր նախորդներից, իսկ GPU-ն՝ 30%-ով։

Նոր խելացի ժամացույցն ունի մի շարք նոր ֆունկցիաներ։ Օրինակ՝ Siri-ի միջոցով, այսինքն՝ ձայնային հրահանգների միջոցով, հնարավոր է հասանելիություն ստանալ առողջության վերաբերյալ տվյալներին։

WatchOS 10 օպերացիոն համակարգի նոր ֆունկցիան՝ Name Drop-ը, թույլ է տալիս անձնական տվյալները կիսվել այլ մարդու հետ, որը մոտ տարածությունում է գտնվում։
s9.JPG (32 KB)

Նոր ժամացույցի կրկնակի հպման (Double Tap) ֆունկցիան հնարավորություն է տալիս այն ցուցամատի և բութ մատի հպումով կատարել այնպիսի գործողություններ, ինչպիսիք են հեռախոսազանգերին պատասխանելը, զարթուցիչն անջատելը և այլն։

Նոր ժամացույցի թելադրման ֆունկցիան և բարելավվել է այն այժմ 25%-ով ավելի լավ է գործում նախորդ տարբերակից։

Ժամացույցի էկրանի վրա նույնպես փոփոխություններ կան․ այն կրկնակի ավելի պայծառ է դարձել, պայծառությունը հասնում է մինչև 2000 նիտ։

Ժամացույցը նաև հասկանում է մարդու ձեռքի շարժումները և ժամացույցի էկրանն ավտոմատ կերպով ակտիվանում է, երբ օգտատերը ձեռքը մեկնում է, որպեսզի նայի ժամացույցին։

apple watch 9.JPG (78 KB)

Ընկերությունը նաև նշում է, որ նոր խելացի ժամացույցն իրենց «առաջին ածխածնային չեզոք» արտադրանքն է՝ ավելի շատ վերամշակված բաղադրիչների (ներառյալ կոբալտը), բարելավված փաթեթավորման շնորհիվ։ 


 
 
 
 
  • Արխիվ