Nvidia-ի եռամսյակային հասույթը գերազանցել է սպասելիքները՝ կազմելով ​​$13,5 մլրդ, իսկ շահույթն ավելացել է 9,5 անգամ

24 օգոստոսի, 2023  12:11

Չիպեր արտադրող Nvidia ընկերությունը զգալիորեն գերազանցել է եռամսյակային սպասելիքները՝ ստանալով $13,5 մլրդ հասույթ, ինչը 2 մլրդ-ով ավելի է, քան կանխատեսում էին Ուոլ Սթրիթի վերլուծաբանները: Բացի դրանից, գրեթե 9.5 անգամ անվելացել է ընկերության շահույթը։ 

Ինչպես տեղեկացնում է բրիտանական The Guardian պարբերականը, այս ցուցանիշներին ընկերությունը կարողացել է հասնել արհեստական բանականության ոլորտում օգտագործվող համակարգչային չիպերի նկատմամբ բարձր պահանջարկի ֆոնին:

NVIDIA-ի զուտ շահույթը տարեկան կտրվածքով աճել է գրեթե 9.5 անգամ՝ հասնելով $6,19 մլրդ-ի, գործառնական շահույթն աճել է 13,6 անգամ՝ հասնելով $6,8 մլրդ-ի, գործառնական ծախսերն աճել են ընդամենը 10%-ով՝ մինչև $2,67 մլրդ:

Nvidia revenue report.png (51 KB)

Nvidia-ն, որը շուկայում է արդեն 30 տարիև որի շուկայական արժեքն առաջին անգամ գերազանցել է $1 տրլն դոլարը, մեկն է այն ընկերություններից, որոնք օգտվել են արհեստական բանականության լայն տարածումից: Ընկերության չիպերն օգտագործվում են արհեստական ​​բանականությամբ աշխատող աշխարհի գրեթե բոլոր հիմնական հավելվածներում, այդ թվում՝ ChatGPT-ում:

Ի տարբերություն իր որոշ մրցակիցների, ինչպիսիք են Intel-ը, Micron Technologies-ը և Advance Micro Devices-ը (AMD), Nvidia-ն իր ներդրումների և ջանքերի մեծ մասը նվիրել է արհեստական ​​բանականության համակարգերը հզորացնող չիպերի մշակմանը, այլ ոչ թե ներդրումներ կատարել բացառապես տիեզերքի ոլորտում շուկայական իր մասնաբաժինն ստանալու համար:. Խոսքը, օրինակ, տվյալների մշակման կենտրոնների համար նախատեսված չիպերի մասին է։

Գեներատիվ արհեստական բանականության համակարգերը պահանջում են հաշվողական հսկայական հզորություններ, ինչն իր հերթին պահանջում է մասնագիտացված չիպեր, որոնք կարող են կատարել կոնկրետ առաջադրանքներ և հաշվարկներ: Ըստ Financial Times-ի՝ բարձր պահանջարկը դեֆիցիտ է առաջացրել է այդ չիպերի շուկայում, քանի որ գոյություն ունեցող չիպերը գնել են մի քանի խոշոր կազմակերպություններ և երկրներ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները:

Հենց այդ դեֆիցիտն էլ բարենպաստ է եղել Nvidia-ի համար: Քիչ ընկերություններ են այս մասնագիտացված չիպերի մշակման գործում ունեցել այնքան փորձ, որքան Կալիֆոռնիայի Սանտա Կլարայում գտնվող այս ընկերությունը, որն սկսել է իր գործունեությունը 1993-ին և ներկայանում էր որպես տեսախաղերի համակարգչային չիպերի արտադրող:


 
 
 
 
  • Արխիվ