Ահա թե ինչ տեսք կունենա. Լրտեսական լուսանկարը բացահայտում է նոր iPhone 15-ի հիմնական նորամուծություններից մեկը (ֆոտո)

8 օգոստոսի, 2023  19:40

MacRumors-ի կողմից հրապարակված լրտեսական լուսանկարը ցույց է տալիս USB-C միակցիչները iPhone 15-ի երեք մոդելների համար՝ 15 Plus, 15 Pro Max և վանիլային iPhone 15: Այս լուսանկարը հաստատում է Apple-ի երկար սպասված անցումը Lightning ստանդարտից դեպի ավելի բազմակողմանի USB-C.

Հիմնական գործոններից մեկը, որը կարող էր Apple-ին դրդել այս որոշմանը, Եվրոպական միության նոր օրենսդրությունն է, որը բջջային սարքեր արտադրողներից պահանջում է կիրառել լիցքավորման միասնական ստանդարտ:

iphone-15-type-c.jpg (101 KB)

Ակնկալվում է, որ iPhone 15 Pro մոդելները կունենան տվյալների փոխանցման արագության որոշակի առավելություններ ստանդարտ iPhone 15 մոդելների համեմատ, մինչդեռ նոր iPhone շարքի հիմնական մոդելները կունենան USB-C 2.0, որը նման է հին Lightning միակցիչին:

Հայտնի է նաև, որ Apple-ը պաշտոնապես կաջակցի միայն USB-C աքսեսուարները, որոնք հավաստագրված են Apple Made for iPhone (MFi) ծրագրի շրջանակներում:

Սպասվում է, որ iPhone 15 նոր շարքի, ինչպես նաև Apple Watch-ի թարմացված մոդելների շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին, թեև պաշտոնական հաստատում դեռևս չկա։


 
 
 
 
  • Արխիվ