Ո՞ր տեսախցիկին նայել iPhone-ով լուսանկարվելիս

3 օգոստոսի, 2023  15:24

Եթե ձեզ նկարում են iPhone-ով, 99 տոկոս դեպքերում պետք է նայել սմարթֆոնի հետևում՝ վերևի ձախ անկյունում տեղակայված լայնանկյուն տեսախցիկին։ Հենց այս տեսախցիկն է սովորաբար օգտագործվում մարդկանց նկարելու համար։ Այս խորհրդով կիսվել են «Палач» հարթակի տեխնոբլոգերները։

iPhone-ների առաջադեմ մոդելներում օգտագործվում է երեք տեսախցիկից բաղկացած բլոկ՝ լայնանկյուն, գերլայնանկյուն և տելեֆոտո։ Բազային սարքավորումներում, ինչպիսիսն են iPhone 13 և iPhone 14, տեղակայված է երկու տեսախցիկ՝ լայնանկյուն և գերլայնանկյուն։ Սմարթֆոնը լուսանկարելիս ընտրում է դրանցից ամենահամապատասխանը ավտոմատ ռեժիմով։

Տեխնոբլոգերների խոսքով՝ հիմնական օբյեկտիվը լայնանկյունն է։ Այն տեղակայված է հեռախոսի հետևի պանելի վերևի ձախ անկյունում։ 99 տոկոս դեպքերում տեսախցիկի առաջ կեցվածք ընդունելիս անհրաժեշտ է նայել հենց այդ շրջանակին։

Աջ կողմում տեղակայված գերլայնանկյուն օբյեկտիվին նայել անհրաժեշտ է այն ժամանակ, երբ միացված է 0,5Х ֆունկցիան՝ հնարավորինս շատ մարդկանց մեկ կադրում տեղավորելու համար։

Եթե սմարթֆոնն ունի ընդամենը երկու տեսախցիկ (ինչպես բազային մոդելների մեծամասնության դեպքում է), հիմնական՝ լայնանկյուն տեսախցիկը տեղակայված է ներքևում, և խորհուրդ է տրվում նայել հենց դրան։


 
 
 
 
  • Արխիվ