Google-ը հայտարարել է, որ դադարեցնում Android 4.4 KitKat օպերացիոն համակարգի աջակցությունը։ Այս տարվա օգոստոսից այս օպերացիոն համակարգով աշխատող API-ները համատեղելի չեն լինի ընկերության ծառայությունների հետ, հայտնում է XDA պորտալը։
Աղբյուրի տվյալներով՝ Android 4.4 KitKat օպերացիոն համակարգի աջակցության դադարեցումը չպետք է շատ ազդի օգտատերերի վրա, քանի որ նրանց մեծ մասն արդեն օգտագործում է Android օպերացիոն համակարգի ավելի նոր տարբերակներ։
Google-ի տվյալներով՝ Android 4.4 KitKat-ն օգտագործում է բոլոր Android սարքերի 1%-ից քիչ մասը: Այս օպերացիոն համակարգը թողարկվել է 2013-ին և զգալի բարելավում էր նախորդ տարբերակների համեմատ:
Android 4.4 KitKat-ի հիմնական նորամուծություններից էին NFC-ի աջակցությունը, անլար տպագրությունը, բարելավված բազմաբնույթ առաջադրանքները և այլն: KitKat-ի վերջին թարմացումը՝ Android 4.4.4-ը, թողարկվել է 2014-ի հուլիսին:
Ակնկալվում է, որ 2023-ի հոկտեմբերին Google-ը Pixel 8 սմարթֆոնների հետ միասին կթողարկի Android 14-ի ամբողջական տարբերակը։ Այս պահին օգտատերերն ու մշակողները ակտիվորեն փորձարկում են այս բջջային օպերացիոն համակարգի բետա տարբերակը։
ամիս
շաբաթ
օր