$100,000․ Samsung-ը շատ թանկ հեռուստացույց է թողարկել

24 հուլիսի, 2023  20:15

Samsung ընկերությունը հայտարարել է Հարավային Կորեայում իր 89 դյույմանոց MicroLED հեռուստացույցի վաճառքի մեկնարկի մասին, որը գնահատվել է 130 մլն վոն ( 101,457 դոլար): Այս մասին հայտնում է ITHome պորտալը։

Samsung MNA89MS1BACXKR հեռուստացույցն ունի նորարարական MicroLED տեխնոլոգիա, որն ապահովում է դիմացկունության, արդյունավետության և կատարողականության բարձր աստիճան: Էկրանն ստացել է ավելի քան 20 միլիոն միկրո լուսադիոդներ, HDR10 և HDR10 + ձևաչափերի աջակցություն, իսկ առավելագույն պայծառությունը՝ 2000 քդ/մ2: Հեռուստացույցը սնուցվում է Micro AI պրոցեսորով:

Բացի դրանից, Samsung-ի այս հեռուստացույցն ունի ներկառուցված 100W 6.2.2 աուդիոհամակարգ, որն ունի Dolby Atmos-ի աջակցություն, OTS Pro տեխնոլոգիա՝ աուդիո և վիդեո սինքրոնացման համար, AVA տեխնոլոգիա՝ խելացի ձայնը կարգավորելու համար և Q-symphony՝ հեռուստացույցի և ստերեո համակարգի ձայնը ներդաշնակորեն համատեղելու համար:

Samsung Electronics Korea-ի փոխնախագահ Թաեհվան Հվանը հայտարարել է, որ մտադիր է ընդլայնել MicroLED-ի շարքը 76 դյույմ, 101 դյույմ և 114 դյույմ մոդելների համար: Այս տարբերակների թողարկման ամսաթվի և դրանց գնի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ