Մոծակասպան լամպ, որը նաև հաշվում է սպանված մոծակների քանակը․ Xiaomi-ն հետաքրքիր սարք է ներկայացրել

19 հուլիսի, 2023  10:15

Xiaomi-ի գործընկեր Qiaolongting-ը ներկայացրել է QQ Smart Mosquito Killer մոծակասպան խելացի լամպ՝ Mijia ապրանքանիշի ներքո: Սարքը ոչ միայն սպանում է մոծակներին, այլև հաշվում է դրանց թիվը։

Ինչպես հայտնում է IT Home-ը, սարքն ունի գլանաձև տեսք՝ 18 լուսադիոդներով։ Այն ունի նաև եթերային յուղերի հատուկ տարա և դիֆուզոր։ Լուսադիոդները և հոտը միջատներին ձգում են դեպի լամպը, որն ունի շիկացած ոսկե թել, որն էլ հենց սպանում է դրանց: Ըստ մշակողների՝ այս թելը կարող է աշխատել մինչև 10,000 ժամ՝ առանց փոխարինման։

QQ Smart Mosquito Killer-ն ունի նաև ներկառուցված էկրան, որի վրա ցուցադրվում է աշխատանքի ընտրված ռեժիմի և սպանված մոծակների քանակի մասին տեղեկությունը:

Սարքը սինքրոնացված է սմարթֆոնների հետ Wi-Fi-ի միջոցով, սակայն դրան անհրաժեշտ է բջջային հավելված՝ Mijia խելացի տունը կառավարելու համար։ Հավելվածում օգտատերը կարող է սահմանել սարքի աշխատանքային ռեժիմը, միացնել կամ անջատել էլեկտրասնուցումը և ստանալ այլ տեղեկություններ։

QQ Smart Mosquito Killer-ը ներկայումս կարելի է նախապես պատվիրել Xiaomi Youpin քրաուդֆանդինգային հարթակում 299 յուանով (մոտ 42 դոլար): Սակայն դեռ հայտնի չէ, թե երբ այն հասանելի կլինի խանութներում։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ