Այլևս ոչ մի հանելուկ. ցուցադրվել են iPhone 15-ի բոլոր մոդելների ճշգրիտ պատճենները

17 հուլիսի, 2023  20:05

Mydrivers-ը հրապարակել է iPhone 15-ի, iPhone 15 Plus-ի, iPhone 15 Pro-ի և iPhone 15 Pro Max-ի մակետների լուսանկարները։ Դատելով դրանց տեսքից՝ պարզ է դառնում, որ նոր սմարթֆոնների դիզայնը հիմնականում պահպանվել է, սակայն էկրանի շրջանակն ավելի է նեղացել։

Նշենք, որ iPhone 15 շարքի շնորհանդեսին երկու ամսից էլ քիչ ժամանակ է մնացել, եթե Apple-ը հավատարիմ մնա իր ժամանակացույցին և նոր հեռախոսները ներկայացնի սեպտեմբերի առաջին կեսին։

Աքսեսուարների շատ արտադրողներ արդեն ստացել են նոր հեռախոսի ճշգրիտ չափսերը, ինչպես նաև 1:1 մասշտաբի մակետներ, որոնք օգտագործվում են պաշտպանիչ պատյաններ և ապակիներ պատրաստելու համար։

iphone 15  1.jpg (181 KB)

Այսպիսով՝ 15 շարքի բոլոր չորս մոդելները կստանան Dynamic Island կտրվածք, սակայն iPhone 15-ը և iPhone 15 Plus-ը կպահպանեն 60Hz էկրանը: Այս շարքի բոլոր չորս մոդելները կունենան նաև USB-C միակցիչ։

Ձայնի անջատման փոխարկիչը, որը երկար ժամանակ օգտագործվել է iPhone-ում, Pro տարբերակներում կփոխարինվի կոճակով։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բոլոր մոդելների մարտկոցի հզորությունը կավելանա.

  • iPhone 15: 3877 մԱ/ժ,
  • iPhone 15 Plus: 4912 մԱ/ժ,
  • iPhone 15 Pro: 3650 մԱ/ժ,
  • iPhone 15 Pro Max: 4852 մԱ/ժ։

    iphone 15  2.jpg (117 KB)

Նշենք, որ հայտնի ինսայդեր Ice Universe-ը Twitter-ում հրապարակել էր iPhone 15 շարքի բոլոր սմարթֆոնների պաշտպանիչ ապակիների լուսանկարները։ 


 
 
 
 
  • Արխիվ