Ե՞րբ կհայտնվի 1 մմ շրջանակով առաջին սմարթֆոնը

12 հուլիսի, 2023  16:27

Մեկ միլիմետր գերնեղ շրջանակով աշխարհի առաջին սմարթֆոնը կլինի նոր Xiaomi 14-ը, որը կթողարկվի 2023-ի նոյեմբերին, հայտնում է MyDrivers պորտալը։

Սմարթֆոնի դիզայնը շատ նման կլինի Xiaomi 13-ի դիզայնին, դիմային տեսախցիկը կտեղադրվի էկրանի կենտրոնական վերին հատվածում։ Հետևի մասում կլինի եռակի հիմնական տեսախցիկ։

Շրջանակի լայնությունը կլինի 1 մմ, որի մեջ կկառուցվի տեսախցիկը։ Անցյալ տարվա առաջատար Xiaomi 13-ը ստացել է կողային մասում 1,6 մմ և ներքևի մասում 1,8 մմ հաստությամբ շրջանակ: Էկրանն արտադրելու է Huaxing ընկերությունը։

Ինչպես տեղեկացնում է MyDrivers-ը, Xiaomi 14-ը կլինի ամենանեղ շրջանակով ֆլագմանային սմարթֆոնը: China Star Optoelectronics-ը նոր մոդելի համար մշակել է FIAA Slim դիզայնի սխեման՝ բարելավելու գերնեղ շրջանակով էկրանների արտադրության արդյունավետությունը:

Ըստ ինսայդերներից ստացված տեղեկությունների՝ Xiaomi 14-ի ստանդարտ տարբերակը կստանա 4860 մԱ/ժ, իսկ Xiaomi 14 Pro-ը՝ 5000 մ/Աժ հզորությամբ մարտկոց։ Միևնույն ժամանակ, երկու մոդելներն էլ կստանան Qualcomm-ի վերջին Snapdragon 8 Gen 3 պրոցեսորը։

Սպասվում է, որ նոր Xiaomi 14-ը կցուցադրվի 2023-ի աշնանը կայանալիք շնորհանդեսի ժամանակ, սմարթֆոնը կթողարկվի նոյեմբերին։ 


 
 
 
 
  • Արխիվ