iPhone 15 Pro Max-ը ավելի թանկ կլինի, քան iPhone 14 Pro Max-ը․ ո՞րն է պատճառը

7 հուլիսի, 2023  13:24

2023-ին Apple-ը կբարձրացնի iPhone 15-ի ամենաթանկ տարբերակի գինը, հայտնում է MacRumors-ը՝ վկայակոչելով Haitong International Securities-ի ինսայդեր և տեխնիկական վերլուծաբան Ջեֆ Պուին։

Պուն չի բացահայտել iPhone 15 Pro Max-ի գինը, այլ միայն նշել է, որ այն կտարբերվի iPhone 14 Pro Max-ի գնից և ավելի բարձր կլինի: iPhone 14 Pro Max-ը թողարկվել է 2022-ին և արժե 1099 դոլար։

Պու-ն չի խոսել նաև iPhone 15 Pro Max-ի թանկացման պատճառների մասին։ MacRumors-ը կարծում է, որ նորույթը կթանկանա 5-6 անգամ օպտիկական խոշորացում ապահովող պերիսկոպի ոսպնյակի առկայության պատճառով։ Ըստ լուրերի՝ iPhone 15 Pro-ն կստանա դասական հեռաֆոտո մոդուլ՝ օպտիկական 3x խոշորացումով:

Haitong International Securities-ի ինսայդերը նաև նշել է, որ iPhone 15-ի բոլոր տարբերակների զանգվածային արտադրությունը կսկսվի 2023-ի օգոստոսին, այսինքն՝ նախորդ տարիների գրաֆիկի շրջանակում։ Սա նշանակում է, որ, ամենայն հավանականությամբ, նոր սմարթֆոնները կներկայացվեն, ինչպես միշտ, սեպտեմբերին, իսկ դրանց առաքումները խանութներ կսկսվեն հոկտեմբերին։

Պուն կարծում է, որ մինչև 2023-ի վերջ Apple-ը կթողարկի 83 միլիոն նոր iPhone, որոնց մեծ մասը կլինի Pro և Pro Max։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Apple-ը երեք տարով՝ մինչև 2025-ը, հետաձգել է իր չորրորդ սերնդի բյուջետային iPhone SE սմարթֆոնի նոր տարբերակի արտադրությունը։ Հետաձգման պատճառը OLED էկրանների մատակարարման հետ կապված խնդիրներն են․ չինական BOE ընկերությունը, որը պետք է էկրաններ մատակարարեր iPhone SE 4-ի համար, չի կարողացել բավարարել Apple-ի որակի պահանջները։ 


 
 
 
 
  • Արխիվ