Որո՞նք են Apple-ի ամենահզոր սարքերը․ վարկանիշային նոր աղյուսակ է հրապարակվել

8 հունիսի, 2023  20:14

Սմարթֆոնների և այլ սարքերի աշխատանքի վերլուծությամբ զբաղվող AnTuTu կայքը ներկայացրել է Apple-ի սարքերի կատարողականի վերաբերյալ թարմացված վարկանիշը: Նոր ցուցակում, ինչպես և հնում, առաջին տեղը զբաղեցրել է M2 չիպի հիման վրա ստեղծված iPad Pro 6 պլանշետը։

12,9 դյույմանոց պլանշետը AnTuTu-ի վարկանիշում հավաքել է ավելի քան 1,4 միլիոն միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրել է այս պլանշետի 11 դյույմանոց տարբերակը՝ հիմնված նույն M2 չիպի վրա՝ 1,28 մլն միավորով։ Լավագույն եռյակը եզրափակում է 12,9 դյույմանոց iPad Pro 5-ը, որն աշխատում է M1 չիպով և հավաքել է 1,19 մլն միավոր։

Չորրորդ տեղում է 11 դյույմանոց iPad Pro 5-ը՝ 1,28 մլն միավորով։ Լավագույն հնգյակում ընդգրկվել է նաև M1 չիպի վրա հիմնված iPad Air 5-ը, որը հավաքել է ավելի քան 1,11 միլիոն միավոր։

Ինչպես նախորդ վարկանիշում, այստեղ iPhone 14 Pro-ն ընդամենը վեցերորդ տեղում է, իսկ iPhone 14 Pro Max-ը՝ զբաղեցնում է յոթերորդ հորիզոնականը։

Լավագույն 10-ում ներառվել են նաև iPhone 13 Pro Max-ը, iPhone 13 Pro-ն և 12,9 դյույմանոց iPad Pro 4-ը՝ հիմնված Apple A12X Bionic չիպի վրա:

apple-gadgets-antutu


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ